Ադրբեջանի ԱԻՆ-ը հրամանատարաշտաբային զորավարժություն կանցկացնի Կասպից ծովում

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Կասպից ծովի ավազանում  2015-ի նոյեմբերին կանցկացնի հրամանատարաշտաբային զորավարժություն, որում ընդգրկված կլինի ոչ միայն գերատեսչության փրկարար ծառայությունների անձնակազմը, այլև փրկարարական հատուկ տեխնիկա։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։

Զորավարժությանը նախորդող վարժություններ Կասպից ծովի ավազանում

Զորավարժությանը նախորդող վարժություններ Կասպից ծովի ավազանում

Հրապարակման մեջ նշվում է, որ վարժանքներն անցկացվելու են նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության որոնողափրկարարական աշխատանքների վարչության հետ համատեղ։ Ներկայումս ընթանում է սպասվող զորավարժության նախապատրաստական փուլը, որում ներգրավված են նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ։

2 responses to “Ադրբեջանի ԱԻՆ-ը հրամանատարաշտաբային զորավարժություն կանցկացնի Կասպից ծովում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 18–24 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանի ԱԻՆ-ի զորավարժությանը ներկա կլինի Իրանի ներքին գործերի փոխնախարարը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *