Վրաստանի ԳՇ պետի տեղակալը 1 տարով կմասնակցի ՄԱԿ-ի առաքելությանն Աֆղանստանում

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Վլադիմիր Չաչիբայան նշանակվել է Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության (United Nations Assistance Mission in Afghanistan — UNAMA) ռազմական ավագ խորհրդատուի պաշտոնում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Վլադիմիր Չաչիբայան

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Վլադիմիր Չաչիբայան

«Մենք 1991 թվականից ակտիվորեն մասնակցում ենք միջազգային առաքելությունների, բայց սա առաջին դեպքն է, որ ՄԱԿ-ի հովանու ներքո առաքելությանը մասնակցում է վրաստանցի բարձրաստիճան սպա։ Սա նորություն է ամբողջ տարածաշրջանի համար։ Այս առաքելությանը ներգրավված է ավելի քան 1600 քաղաքացիական անձ, 2 քաղաքական և 14 ռազմական խորհրդական»,—հայտարարել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։

Ինչպես նշել է հենց Չաչիբայան, այդ պաշտոնում իր խնդիրն է խորհրատվություն տրամադրել Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ և առաքելության ղեկավար Նիկոլաս Հայսոմին (Nicholas Haysom), ինչպես նաև համակարգել նշված առաքելության և Աֆղանստանի պաշտպանության նախարարության միջև աշխատանքը։

«Ես նաև աշխատելու եմ Աֆղանստանում գտնվող ռազմական կցորդների և կոալիցիոն ուժերի շտաբի հետ։ Ես արտասահմանցի սպաներից կազմված խորհրդականների խումբ եմ ունենալու, որոնց հետ ամեն շաբաթ պատրաստելու ենք տեղում իրավիճակի մասին հաշվետվություն և առաջարկություններ։ Աշխատելու ենք վերլուծության ուղղությամբ և ուղիղ կապ ենք ունենալու ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության դեպարտամենտի հետ»,—հայտնել է Չաչիբայան։

Հայտնի է, որ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալն Աֆղանստան կմեկնի առաջիկայում և կծառայի այնտեղ շուրջ 1 տարի։
Տեղեկացնենք նաև, որ 2002 թվականի մարտի 28-ից Աֆղանստանում գործում է ՄԱԿ-ի առաքելությունը (МООНСА/UNAMA—United Nations Assistance Mission in Afghanistan, — UNAMA)։

Հիշեցնենք, որ Վրաստանն այժմ Աֆղանստանում մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը։ Ինչպես ՆԱՏՕ-ն և Վրաստանն են սիրում նշել, այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չլինելով հանդերձ ամենամեծ թվով զինծառայողներն է ուղարկել ու շարունակում ուղարկել Աֆղանստան։ Այդ երկրում առաքելության ողջ ընթացքում այնտեղ սպանվել է 31 վրաստանցի, իսկ ընդհանուր թվով միջազգային առաքելույուններում՝ 36 վրաստանցի։ Մոտ 450 զինծառայող էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել ծառայության ընթացքում։

3 responses to “Վրաստանի ԳՇ պետի տեղակալը 1 տարով կմասնակցի ՄԱԿ-ի առաքելությանն Աֆղանստանում

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 11 — 17 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալը նշանակվել է ռազմական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում | Ռազմ.info

  3. Pingback: Թինա Խիդաշելի. «Վրաստանը պատրաստ է աջակցել ՄԱԿ-ին խաղաղապահ առաքելություններում» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *