ՊԲ-ն հայտնում է հակառակորդի ձախողված դիվերսիոն փորձի մասին

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, գիշերվա ժամը 03:05-ին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ։

ՊԲ զինծառայողները՝ դիրքերում

ՊԲ զինծառայողները՝ դիրքերում

ՊԲ դիրքապահ ուժերը՝ նկատելով ադրբեջանական դիվերսիոն խմբի շարժը, հարվածել են հակառակորդին և՝ վերջինիս հասցնելով կորուստներ, ստիպել նահանջել: Մարտի ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի կրել:

Նշենք, որ այսօր առավոտյան հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի ՊՆ-ն՝ հայտնելով, թե հակամարտ ուժերի շփման գծում ադրբեջանական զինուշի գործողությունների հետևանքով հայկական կողմն, իբր, 6 զոհ ունի։ Սակայն նույն հաղորդագրությունում նշվում է նաև, որ ադրբեջանական կողմն ունի 1 վիրավոր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *