Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 9

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 9-ին՝ 19։15-ի դրությամբ սպանվել է PKK-ի 2 զինյալ, ձերբակալվել է PKK-ի 7 զինյալ,YDG-ի 8 անդամ, DHKP-C-ի 9 անդամ, HDP-ի 1 պատգամավոր և 4 անդամ, 6 քաղաքացիական: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Ադյաման նահանգի Բեսնի գավառում ժանդարմերիայի ջոկատները խուզարկել են Չիլփոգազ գյուղի 2 տուն։ Արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է չարտոնագրված 2 ատրճանակ, այդ ատրճանակի 2 պահունակ, 46 փամփուշտ,  որսորդական  6 հրացան և 27 փամփուշտ։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում ուժայինների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել 1,5 տոննա պայթուցիկ, PKK-ի վերաբերող փաստաթղթեր և այլ նյութեր։
Հաքքարի նահանգում էլ որոնողական աշխատանքների արդյունքում մեծ թվով զենք, զինամթերք է հայտնաբերվել և առգրավվել։

Շրնաք նահանգի Ջիզրե գավառում բախումներ են եղել ուժայինների և ցուցարարների միջև։

Շրնաք նահանգի Ջիզրե գավառում բախումներ են եղել ուժայինների և ցուցարարների միջև։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառի Իդիլ, Յաֆես և Նուսայբին փողոցներում ցուցարարները կանգնեցրել են մեքենաները և փակել ճանապարհները։ Այնուհետև քարեր և պայթուցիկ շշեր («Մոլոտովի կոկտեյլ») են նետել նրանց գործողություններին միջամտելու համար դեպքի վայր ժամանած ոստիկանների զրահամեքենաների վրա։ Ոստիկանների միջամտությունից հետո ցուցարարները հետ են քաշվել։


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառի Աբդուլքադիրփաշա, Ֆրաթ և Յենիշեհիր թաղամասերում PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողություններ իրականացնելու համար հայտարարվել է պարետային ժամ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի Շաբաթան գյուղի մոտակայքում՝ Յուքսեքովա-Շեմդինլի ճանապարհին, ուժայինների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել է պայթուցիկ սարք։

Անկարայում ձերբակալվել է «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատ»-ի (DHKP-C ) 9 անդամ։

Անկարայում ձերբակալվել է «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատ»-ի (DHKP-C ) 9 անդամ։

Անադոլու․ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անվտանգության ծառայության ուժերը հատուկ գործողություն են կազմակերպել «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատ»-ի (DHKP-C) դեմ։ Արդյունքում ձերբակալվել է 9 մարդ։ Նրանց տների խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է զենք, փամփուշտներ և այլ նյութեր:


Դողան․ Թուրքիայի Անթալիա, Դիարբեքիր և Բաթման քաղաքներում հոկտեմբերի 5-ին ձերբակալված PKK-ի երիտասարդական թևի (YDG-H)-ի 19 անդամներից 11 կալանավորվել են, մնացածն ազատ են արձակվել։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի Յեշիլդերե թաղամասում բախումներ են եղել բարիկադները հանել ցանկացող ուժայինների և PKK-ի զինյալների միջև։ Արդյունքում սպանվել է PKK-ի 1 զինյալ։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Բինգյոլ նահանգի Քարլըովա գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում չեզոքացվել է Բինգյոլ-Քարլըովա ճանապարհին` PKK-ի զինյալների կողմից տեղադրած պայթուցիկ սարքը։

Քարլըովայում պայթուցիկ սարք է չեզոքացվել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Քարլըովայում պայթուցիկ սարք է չեզոքացվել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության


Իհլաս․ Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգի Քարաչոբան գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի զինյալների հետ համագործակցության կասկածանքով 2 քաղաքացիական է ձերբակալվել։

Դողան․ Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Փաթնոս գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG) երիտասարդական թևի անդամների հետ համագործակցության կասկածանքով 4 քաղաքացիական է ձերբակալվել։

Ջումհուրիեթ․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի ղեկավարությունը Սիլոփ գավառի ութ շրջաններում պարետային ժամը շարունակելու որոշում է կայացրել։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում ուժայինները ձերբակալել են Լիջե-Յոլփ ճանապարհը փակած և մեկ քաղաքացիական մեքենա զավաթած PKK-ի զինյալներից մեկին։

Ուժայինները ձերբակալել են Լիջե-Յոլփ ճանապարհը փակած PKK-ի զինյալներից մեկին։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Ուժայինները ձերբակալել են Լիջե-Յոլփ ճանապարհը փակած PKK-ի զինյալներից մեկին։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Ադյաման նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG) երիտասարդական թևի 7 անդամ։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG) երիտասարդական թևի մեկ անդամ։

YDG-ի մեկ անդամ է ձերբակալվել։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

YDG-ի մեկ անդամ է ձերբակալվել։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության


Անադոլու․ Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) զեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իր կուսակցությունից բացի, ոչ ոք չի կարող լուծել ահաբեկչության հարցը։

Չնայած այս խնդրին՝ անկարող իշխանությունը որևէ կողմի առաջարկությունը չի ընդունում․ միայն անհատը չի կարղ ղեկավարել երկիրը։


Աքշամ․ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կոսակցության» (HDP) ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ կուսակցությունը որևէ կապ չունի PKK-ի հետ և սպառնացել է նրանց, ովքեր իրենց անունը կապում են վերջինիս հետ։

Կներեք, անմիջապես հետաքննություն կբացեմ։


IMCTV. Թուրքիայում ձերբակալվել են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) պատգամավոր Իբրահիմ Բինգյոլը և կուսակցության ևս 4 անդամ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բաղլար գավառում PKK-ի զինյալների և անվտանգության ուժերի բախման արդյունքում սպանվել է PKK-ի կին զինյալ, ևս վեցը ձերբակալվել են։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Իդիլ գավառում PKK-ի «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG) երիտասարդական թևի զինյալները խրամատ են փորել ճանապարհին, այնուհետև կրակել դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ։ Որոշ ժամանակ տևած փոխհրաձգությունից հետո զինյալները փախուստի են դիմել։

Դողան․ Թուրքիայի Ստամբուլ քաղաղի Սաֆա պողոտայի մոտակայքում գտնվող կամրջի տակ ուժայինները պայթուցիկ սարք են հայտնաբերել և չեզոքացրել։

Ստամբուլում՝ կամրջի տակ, ուժայինները պայթուցիկ սարք են հայտնաբերել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Ստամբուլ կամուրջի տակ ուժայինները պայթուցիկ սարք են հայտնաբերել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության


Դողան․ Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դաղը գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում հայտաբերվել են PKK-ի զինյալների ապաստարաններ։ Առգրավվել է 2 տոննա պայթուցիկ նյութ։

Աղրըում հատուկ գործողություն PKK-ի դեմ։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Աղրըում հատուկ գործողություն PKK-ի դեմ։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 9

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 4 — 10 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *