Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 8

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 8-ին՝ 18։11-ի դրությամբ, սպանվել է 1 երեխա, վիրավորվել է 16 ուժային և 13 քաղաքացիական անձ, ձերբակալվել է PKK-ի 5 զինյալ, (YDG-H) 6 անդամ, 15 քաղաքացիական անձ։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բաղլար գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի երկու կին զինյալ է ձերբակալվել։

PKK-ի երկու կին զինյալ է ձերբակալվել։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

PKK-ի երկու կին զինյալ է ձերբակալվել։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի երկու զինյալ է ձերբակալվել։

Դողան․ Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) երկու անդամ է ձերբակալվել։

Իհլաս․ Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգի Թեքման գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի հետ համագործակցության կասկածանքով 11 քաղաքացիական է ձերբակալվել։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Աղրը նահանգի Փաթնոս գավառում անվանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի երիտասարդական կառույց «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) չորս անդամ է ձերբակալվել։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դարգեչիթ գավառում անվտագության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի մեկ զինյալ է ձերբակալվել։

Հյուրիեթ․ Թուրքիայի Ադանա նահանգի Սեյհան գավառում անհայտ անձինք հրազենով հարձակվել է լիցեյի վրա։

Անհայտ անձինք հրազենով հարձակվել է լիցեյի վրա։ Նկարը՝ Հյուրիեթ պարբերականի

Անհայտ անձինք հրազենով հարձակվել է լիցեյի վրա։ Նկարը՝ Հյուրիեթ պարբերականի


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում՝ դպրոցի մոտակայքում գտնվող զբոսայգում պայթյուն է եղել, ինչի արդյունքում սպանվել է 1 և վիրավորվել է 3 երեխա։


Իզմիրի Թորփալը գավառում վթար հետևանքով վիրավորվել է 2 ուժային։

Իզմիրի Թորփալը գավառում վթար հետևանքով վիրավորվել է 2 ուժային։


Իհլաս․ Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Թորփալը գավառում ուժայիններին տեղափոխող մեքենայի և ավտոբուսի բախման հետևանքով վիրավորվել է 2 ուժային, 10 քաղաքացիական անձ։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի Սասուն գավառի Հեյբելի-Քյուչյուք գյուղերի միջև տարածքներում ժանդարմերիայի հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել է PKK-ի 7 ապաստարան։ Բացի այդ հայտնաբերվել և ոչնչացվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։


Անադոլու․ Թուրքիայի ներկայիս փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ հուլիսի 20-ից մինչև հիմա «շարքից հանվել է» մոտավորապես PKK-ի 2000 զինյալ։

Մարդին նահանգում ոստիկանությունը զենք, զինամթերք է առգարվվել։

Մարդին նահանգում ոստիկանությունը զենք, զինամթերք է առգարվվել։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Միդհաթ գավառում՝ Միդհաթ-Բաթման ճանապարհին, ուժայինները կանգնեցրել են մեքենաները և ստուգումներ արել։ Արդյունքում մեքենաներից մեկում հայտնաբերվել և առգրավվել են «Կալաշնիկովի» 3 ինքնաձիգ՝ 4 պահունակով, 621 փամփուշտով։ Մեքենայում գտնվող 2 անձինք ձերբակալվել են։


Դողան․ Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Քոնաք գավառում ոստիկանությունը Քադիֆեքալի թաղամասում խուզարկել է ասոցիացիաներից մեկը։ Արդյունքում ձերբակալվել է ասոցիացիայի նախագահը և ևս 1 աշխատակից։ Նրանք մեղադրվում են PKK-ի քարոզչության համար։

Դիարբեքիրի Սիլվան գավառում հայտարարվել է պարետային ժամ։

Շրնաքի Սիլոփի գավառում հայտարարվել է պարետային ժամ։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Սիլոփի գավառի Նուհ, Բաշաք, Բարբարոս, Կարշըյաքա, Յեշիլթեփե թաղմասերում PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողություններ իրականացնելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար հայտարարվել է պարետային ժամ։


Իհլաս․ Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Սիլվան գավառի Չաթաք կամուրջի շրջանում PKK-ի զինյալները փակել են ճանապարհն ու կանգնեցրել Բաթման նահանգից եկող մեքենաները։ Այնուհետև կրակել են նրանց գործողություններին միջամտելու համար դեպքի վայր են ժամանած Բաթման նահանգի Քոզլուք գյուղի անվտանգությունը պահպանող քորուջուների վրա։ Արդյունքում ծանր վիրավորվել և հոսպիտալացվել է 1 քորուջու։

Շրնաք նահանգի Ուլուդերե գավառում զինվորական մեքենա է շրվել։

Շրնաք նահանգի Ուլուդերե գավառում զինվորական մեքենա է շրվել։

Անադոլու․ Թուրքիայի արևելյան Շրնաք նահանգի Ուլուդերե գավառում շրջվել է զինծառայողներին Հաքքարի նահանգի Ջիզրե գավառ տեղափոխող զրահամեքենան։ Վթարի հետևանքով վիրավորվել և հոսպիտալացվել է 13 ուժային։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *