Սիրիայի կառավարական ուժերը սկսել են ցամաքային լայնածավալ հարձակում

Ժամեր առաջ ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա պռավդա» լրատվամիջոցի հատուկ թղթակից Դմիտրի Ստեշինը, ով ներկայումս լուսաբանում է Սիրայում ծավալվող իրադարձությունները, ժամեր առաջ գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ սիրիական կառավարական ուժերը լայնածավալ հարձակում են սկսել երկրի արևմտյան Համա նահանգում։

Կառավարական ուժերի համազարկային կրակի ԲՄ-21 «Գռադ» կայաններն առաջնագծում

Կառավարական ուժերի համազարկային կրակի ԲՄ-21 «Գռադ» կայաններն առաջնագծում

Թղթակիցը հրապարակել է նաև լուսանկար առաջնագծից, որում երևում ԲՄ-21 «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արձակման երեք կայաններ, որոնք, հավանաբար կադրից դուրս մնացած հրետանային այլ միջոցների հետ միասին իրականացնում են կառավարական ուժերի հարձակման հրետանային ապահովումը։

Նշենք, որ ՌԴ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Ռիյադ Հադդադը հոկտեմբերի 7-ին Մոսկվայում հայտարարել է, որ Սիրիայի բանակը ցամաքային գործողություններ է սկսել ռուսաստանյան ավիահարվածների մեկնարկին զուգահեռ։

Ծավալվող գործողությունների վերաբերյալ առանցքային տեղեկություններն այս պահին այսքանն են։

Հիշեցնենք, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները սեպտեմբերի 30-ից սկսել են ինտենսիվ ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետությանը» և ահաբեկչական այլ խմբավորնումներին Սիրիայի տարածքում։ Այսօր էլ՝ հոկտեմբերի 7-ին, հայտնի դարձավ, որ ՌԴ Կասպյան նավատորմիղը թևավոր 26 հթրիռ է արձակել ահաբեկիչներրի ենթակառուցվածքին։ Հրթիռներն անցել են Իրանի ու Իրաքի օդային տարածքով և ընդհանուր առմամբ անցել շուրջ 1500 կմ տարածություն։

Քարտեզում՝ Սիրիայի Համա նագանգը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *