Ռուսաստանի Կասպյան նավատորմիղը հարվածել է Սիրիայում ԻՊ դիրքերին (վիդեո)

Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի 4 նավ այսօր՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան, թևավոր 26 հրթիռ է արձակել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ 11 թիրախի ուղղությամբ։ Այս մասին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ հավելելով, որ բոլոր թիրախները խոցված են, քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չկան, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Դաղստան հրթիռային ռազմանավը

ՌԴ ՌԾՈւ-ի «Դաղստան» հրթիռային նավը

«Զինյալներին ոչնչացնելու համար, ավիացիայից բացի, այսօր առավոտյան ներգրավվել է նաև Կասպյան նավատորմիղը։ «Կալիբր» տեսակի թևավոր 26 հրթիռ է արձակվել։ Հարվածների արդյունքում հրթիռները ցույց են տվել իրենց մեծ հեռահարության (շուրջ 1.5 հազար կմ) արդյունավետությունը»,—հայտարարել է Շոյգուն։

Ռուսասատնի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ գործողությանը ներգրավված են եղել «Դաղստան»,  «Գրադ Սվիյաժսկ» (Град Свияжск), «Ուգլիչ» (Углич), «Վելիկիյ Ուստյուգ» (Великий Устюг) ռազմանավերը։

Նշենք, որ թիրախներին ենթադրաբար հարվածել են «Կալիբր» համալիրի 3М14 թևավոր մեծ հեռահարությայն հրթիռները։ Հատկանշական է, որ այս հրթիռները մինչև վերջերս փորձարկման փուլում էին, հայտարարվում էր, որ փորձարկման փուլում այս հրթիռների հեռահարությունը շուրջ 2800 կմ է եղել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ դիրքերին՝ օգտագործելով Սու-25 գրոհիչներ, Սու-24Մ, Սու-34 ռմբակոծիչներ, իսկ օդային աջակցությունն իրականացնում են Սու-30ՍՄ կործանիչները։

Տեղեկացնենք, որ Ռուսաստանի ներգրավվումը Սիրիայում ընթացող գործողություններին մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Արևմուտքում, այլ նաև Եվրոպայում։ Բազմիցս իրենց անհանգստությունն են հայտնել ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն, Թուրքիան, Գերմանիան, Ֆրանսիան։

13 responses to “Ռուսաստանի Կասպյան նավատորմիղը հարվածել է Սիրիայում ԻՊ դիրքերին (վիդեո)

  1. Pingback: Սիրիայի կառավարական ուժերը սկսել են ցամաքային լայնածավալ հարձակում | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը մանրամասներ է ներկայացրել Կասպից ծովից Սիրիայի հրթիռակոծման վերաբերյալ | Ռազմ.info

  3. Pingback: Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են ցամաքային գրոհը երկրի արևմտյան հատվածում | Ռազմ.info

  4. Pingback: Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտնել է ցամաքային մարտերում գրանցած առաջընթացի մասին | Ռազմ.info

  5. Pingback: ՌԴ օդուժի ավիահարվածներից Սիրիայում կռվող ահաբեկիչների մոտ նկատվում է զինամթերքի սուղություն | Ռազմ.info

  6. Pingback: ՌԴ Կասպյան նավատորմիղի երեք ռազմանավ դուրս են եկել զորավարժությունների | Ռազմ.info

  7. Pingback: ՌԴ Կասպյան նավատորմիղի ավելի քան 50 նավ զորավարժություն է անցկացնում Կասպից ծովում | Ռազմ.info

  8. Pingback: Հս. Իրաքի քրդական ինքնավարությունը ՌԴ-ին խնդրում է Կասպից ծովից չռմբակոծել ԻՊ դիրքերը | Ռազմ.info

  9. Pingback: Ռուսաստանի ԶՈւ գործողությունները Սիրիայում, ամփոփում. ՌԴ ՊՆ | Ռազմ.info

  10. Pingback: Ամփոփվել են Ռուսաստանի հակաահաբեկչական գործողությունները Սիրիայում | Ռազմ.info

  11. Pingback: ՌԴ Կասպյան նավատորմիղը զորավարժություն է անցկացնելու Կասպից ծովում | Ռազմ.info

  12. Pingback: ՌԴ Կասպյան նավատորմիղը վարժանքներ է սկսել Կասպից ծովում | Ռազմ.info

  13. Pingback: Ռուսաստանը Միջերկրականից հրթիռակոծել է Սիրիայում «Ալ-Նուսրայի» դիրքերը (վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *