Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ ռազմական կցորդին

Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին և ռազմական կցորդ (նստավայրը Մոսկվա) գնդապետ Կազույա Օնոյին` վերջինիս ՀՀ-ում հավատամագրվելու կապակցությամբ:  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին և ռազմական կցորդին

Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին և ռազմական կցորդին

Օհանյանը շնորհավորել է գնդապետ Օնոյին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ և մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ակնկալելով հայ-ճապոնական պաշտպանական համագործակցության զագացման նոր հեռանկարների նախաձեռնություն։

Դեսպան Տագուչին նշել է, որ ճապոնական կողմը պատրաստ է համագործակցությանը և հույս հայտնել, որ առաջընթացը կարձանագրվի մոտ ապագայում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին էլ պաշտպանության նախարարն ընդունել էր  Ռուսաստանի և Ղազախստանի նորանշանակ ռազմական կցորդներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *