Դաղստանում ավիացիայի ներգրավմամբ մեկնարկել է լայնամասշտաբ զորավարժություն

Հոկտեմբերի 6-ին Դաղստանում մեկնարկել է լայնամասշտաբ զորավարժություն, որին ներգրավված է ավելի քան 2000 մոտոհրաձիգ և ավիացիոն տեխնիկա։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Մի-28Ն հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Մի-28Ն հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Հաղորդագրությունում նշվում է, որ հարավային ռազմական շրջանի առանձին մոտոհրաձգային բրիգադը բրիգադի մակարդակով Դաղստանի «Դալնիյ» (Дальний)զորավարժարանում մարտավարական զորավարժություն է անցկացնելու մինչև շաբաթվա վերջ։ Ներգրավված է շուրջ 300 միավոր ռազմական տեխնիկա։
Համազորային ստորաբաժանումների հետ Մի-35 և Մի-28Ն հարավածային ուղղաթիռների անձնակազմերն էլ կմասնակցեն զորավարժությանը:

Ըստ հաղորդագրության՝ զորավարժության սցենարով զինծառայողներներին տագնապ հրահանգով ոտքի են հանել, 20 կիլոմետրանոց երթի են դուրս եկել, որից հետո ուղղաթիռների հետ համատեղ աշխատանով պիտի ոչնչացնեն պայմանական հակառակորդի դեսանտին։

Նշվում է, որ վարժանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու հակաօդային պաշտպանությանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *