Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ ՊՆ կայունության և մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հոկտեմբերի 5-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի կայունության և մարդասիրական հարցերի գծով փոխտեղակալ Անե Վիկտովսկիին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

 Սեյրան Օհանյանի հանդիպումն ամերիկյան պատվիրակության հետ

Սեյրան Օհանյանի հանդիպումն ամերիկյան պատվիրակության հետ

Սեյրան Օհանյանը ողջունել է տիկին Վիկտովսկիին Հայաստանում և ՀՀ պաշտպանության նախարարությունում և նշել, հոկտեմբերի 5-ին Երևանում մեկնարկած խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին նրա մասնակցության կարևորությունը։

Անե Վիկտովսկին իր հերթին նշել է, որ Հայաստանը հանդիսանում է կարևոր գործընկեր միջազգային խաղաղապահության բնագավառում և Հայաստանի ջանքերը բարձր են գնահատվում ԱՄՆ կողմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կայունության և խաղաղության պահպանման գործողություններին ՀՀ մասնակցության և դրա շուրջ հայ-ամերիկյան համագործակցությանը, մարդասիրական ծրագրերին առնչվող հարցեր, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ։

 Սեյրան Օհանյանի հանդիպումն ամերիկյան պատվիրակության հետ

Սեյրան Օհանյանի հանդիպումն ամերիկյան պատվիրակության հետ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *