Անկարա. ՌԴ ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը Սիրիայի տարածքից

Ռուսաստանի օդատիեզերական զորքերին պատկանող ռազմական ինքնաթիռը հոկտեմբերի 3-ին՝ 12։08-ին, Սիրիայի տարածքից Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Յայլադաղ գավառի հատվածում խախտել է այդ երկրի օդային սահմանը։ Այս մասին օգոստոսի 5-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի ՍՈւ-25 գրոհիչները՝ մարտական առաջադրանքով թռիչք կատարելիս

Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի ՍՈւ-25 գրոհիչները՝ մարտական առաջադրանքով թռիչք կատարելիս

Ըստ հաղորդագրության՝ սահմանը խախտած ռուսաստանյան ինքնաթիռը վերադարձել է Սիրիա, երբ Թուրքիայի ԶՈւ-ի՝ այդ տարածքում պարեկություն իրականացնող 2 միավոր F-16 կործանիչները նկատել են իրենց օդային տարածքը հատած ինքնաթիռն ու կասեցրել դրա ընթացքը։

Միջադեպից հետո Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովը կանչվել է նստավայր երկրի ԱԳՆ՝ դեպքի վերաբերյալ բացատրություններ տալու, որտեղ էլ վերջինիս բողոքել են կատարվածի համար ու պահանջել հետագայում բացառել նման դեպքերի կրկնությունը։

Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, իր հերթին, զանգահարել է ՌԴ ագտգործնախարար Սերգեյ Լավորովին՝ դժգոհությունը հայտնելու համար։

Ինչպես նշված է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարությունում, Սինիրլիօղլուն միջադեպը քննարկել նաև իր՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի գործընկերների հետ և պատրաստվում է այս հարցի վերաբերյալ զրուցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Գերմանիայի արտգործնախարարի հետ։

Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սեպտեմբերի 30-ին ռազմական աջակցության խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որից հետո վերջինս նույն օրը Դաշնային խորհրդում քննարկման է դրել երկրի սահմաններից դուրս ռուսաստանյան զինված ուժերի օգտագործումը թույլատրելու հարցը, ստացել դրական որոշում, որից հետո ժամեր անց, ռուսաստանյան օդուժը ավիահարվածներ է սկսեց Սիրիայի տարածքում։

Նկատենք, որ այս գործողությունն արժանացել է Թուրքիայի լուրջ քննադատությանը։ Մասավորապես երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 4-ին հայտարարել է, որ «Ռուսաստանի ավիահարվածները Սիրիայում ծանրագույն սխալ են, և պատմությունը դատապարտելու է Ռուսաստանին՝ ռեժիմին (նկատի ունի Ասադին-Ռազմ.ինֆո) աջակցելու համար»։

2 responses to “Անկարա. ՌԴ ռազմական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը Սիրիայի տարածքից

  1. Pingback: ԱՄՆ F-15C կործանիչները ժամանել են Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *