Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 4

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 4-ին՝ 13:48-ի դրությամբ, սպանվել է 1 ուժային, վիրավորվել 11 ուժային, սպանվել է PKK-ի 1 զինյալ, ձերբակալվել է PKK-ի 1 զինյալ, PKK-ի երիտթևի 9 անդամ, ձերբակալվել է ևս 32 մարդ։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Դիրաբեքիր-Սիլվան ճանապարհի վրա ոստիկանական զրահամեքենան բախվել է բեռնատար մեքենայի։

Դիրաբեքիր-Սիլվան ճանապարհի վրա ոստիկանական զրահամեքենան բախվել է բեռնատար մեքենայի։


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի՝ Դիարբեքիր-Սիլվան ավտոմայրուղու վրա, ոստիկաններին տեղափոխող զրահամեքենան բախվել է բեռնատար մեքենայի։ Վթարի հետևանքով մահացել է 1 ոստիկան, ևս 11-և վիրավորվել են։

Դիարբեքիրի Սիլվան գավառում ուժայինները հատուկ գործողություններ են ձեռնարկել PKK-ի դեմ։

Դիարբեքիրի Սիլվան գավառում ուժայինները հատուկ գործողություններ են ձեռնարկել PKK-ի դեմ։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիրի նահանգի Սիլվան գավառում PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողություններ ձեռնարկելու համար հայտարարվել է պարետային ժամ։ Գործողությունների արդյունքում ձերբակալվել է PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) 9 անդամ։ Գործողությունների մասնակցում են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ, 2 ուղղաթիռ, ջրցան մեքենաներ և այլն։


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգում անվտանգության ուժերը հատուկ գործողություններ են ձեռնարկել գյուլենականաններրին պատկանող 3 դպրոցում։ Խուզարկության ժամանակ առգրավվել են փասթաթղթեր և այլ նյութեր։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Օզալփ գավառում PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողությունների արդյուքնում «շարքից հանվել է» PKK-ի 1 զինյալ։ Ձերբակալվել է ևս 32 մարդ, այդ թվում նաև գավառապետ Հանդան Բաղջըն և գավառի` «Դեմոկրատական շրջաններ կուսակցության» (DBP ) ղեկավար Յաքուփ Ալմաչը։ Հարցաքննությունից հետո ձերբակալված անձինք բաց են թողնվել։

Դիարբեքիրի Բաղլար նահանգում ուժայինները հատուկ գործողություններ են ձեռնարկել PKK-ի զինյալների դեմ։

Դիարբեքիրի Բաղլար նահանգում ուժայինները հատուկ գործողություններ են ձեռնարկել PKK-ի զինյալների դեմ։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բաղլար գավառում PKK-ի զինյալների դեմ ուժայինների ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է PKK-ի 1 զինյալ։ Նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է 3 ատրճանակ, 3 պահունակ, 22 փամփուշտ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 4

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 4 — 10 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *