Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 5

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 5-ին՝ 17։30-ի դրությամբ, սպանվել է 1 ուժային, PKK-ի 11 զինյալ, վիրավորվել 11 ուժային, ձերբակալվել է PKK-ի 1 զինյալ, YDG-ի 1 անդամ, ձերբակալվել է 19 քաղաքացիական անձ։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Իհլաս․ Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դողուբայազեթ և Դիյադին գավառներում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի երկու զինյալ է սպանվել։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի մեկ կին զինյալ է սպանվել։

Սաբահ․ «Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության» (HDP) տարածած տեղեկատվության համաձայն՝ 4 անհայտ անձ հարձակվել է Թուրքիայում քուրդ գրող Օզան Դենիզ Սարըթոփի վրա։

Միլիեթ․ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ մայրաքաղաք Անկարայում անվտանգության ժողով է հրավիրելու։

Սաբահ․ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սելամի Ալթընօքը պնդում է, որ հուլիսի 22-ից PKK-ի ավելի քան 2000 զինյալ է սպանվել, իրականացվել է 4328 հատուկ գործողություն։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա և Շեմդինլի գավառները հոկտեմբերի 5-ից 20-ը «ռազմական անվտանգության գոտի» են հայտարարվել։

Իհլաս․ Թուքիայի հարավարևելյան Բաթման նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի երիտասարդական կառույց «Հայրենասեր հեղափոխական երիտասարդության շարժման» (YDG) 1 անդամ է ձերբակալվել։

Անադոլու․ Թուրքիայի արևելյան Աղրը նահանգում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել։ 11 զինծառայող վիրավորվել է։

Վթարի հետևանքով 11 զինծառայող է վիրավորվել․ աղբյուրը՝ Անադոլու գործակալության

Վթարի հետևանքով 11 զինծառայող է վիրավորվել․ աղբյուրը՝ Անադոլու գործակալության

Սիիրթ նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։

Սիիրթ նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգում PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողություններ իրականացնելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար հոկտեմբերի 6-20-ը 15 օրով հայտարարվելու է արտակարգ դրություն։

Անթալյա քաղաքում ձերբակալվել է 15 մարդ։

Անթալյա քաղաքում ձերբակալվել է 15 մարդ։

Դողան․ Թուրքիայի հարավային Անթալյա քաղաքում PKK-ի զինյալների դեմ անվտանգության ուժերի ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 15 մարդ։

Գազիանթեփ գավառի Իսլահիյե գավառում PKK-ի զինյալները հարձակվել են ժանդարմերիայի հատուկ նշանակության ջոկատի վրա։

Գազիանթեփ գավառի Իսլահիյե գավառում PKK-ի զինյալները հարձակվել են ժանդարմերիայի հատուկ նշանակության ջոկատի վրա։

Անադոլու․ Թուրքիայի հարավային Գազիանթեփ գավառի Իսլահիյե գավառում՝ Ամանոս լեռան շրջանում, PKK-ի զինյալները հարձակվել են ժանդարմերիայի՝ որոնողական աշխատանքներ իրականացնող հատուկ նշանակության ջոկատի վրա։ Արդյուքում սպանվել է 1 ուժային։ PKK-ի զինյալներին ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Միդհաթ գավառի Բաղլար թաղամասում ոստիկանությունը ձերբակալել է 2 մարդու։ Նրանց մեքենայի խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Կալաշնիկովի» 3 ինքնաձիգ և դրանց փամփուշտները։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում առավոտյան՝ 05։00-ից, հանվել է հոկտեմբերի 4-ին հայտարարված պարետային ժամը։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում PKK-ի զինյալ է հանձնվել անվտանգության ուժերին։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում PKK-ի զինյալները հարձակվել են գավառապետարանի, անվտանգության ծառայության շենքի և սահմանապահ 34-րդ բրիգադի հրամանատարության վրա։ Բախումների ժամանակ ուժայինները «շարքից հանել են» PKK-ի 7 զինյալի, ևս մեկ զինյալ սպանվել է նույն նահանգի Յուքսեքովա գավառում։

Բիթլիսի Դաթվան գավառում PKK-ի զինյալները հարձակվել են ոստիկանության վրա։

Բիթլիսի Դաթվան գավառում PKK-ի զինյալները հարձակվել են ոստիկանության վրա։

Դողան․ Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Դաթվան գավառում PKK-ի զինյալները հարձակվել են ոստիկանության շենքի վրա։ Ուժայինների պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները հետ են քաշվել։ Զոհեր և վիրավորներ չկան։ PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *