ՀՀ ՊՆ-ում ամփոփել են 2-րդ բանակային կորպուսի գործունեության արդյունքները

Հոկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 2-րդ բանակային զորամիավորման գործունեության արդյունքները: Ներկայացնելով զորամիավորման և ենթակա զորամասերի հրամկազմերի կողմից վերջին շրջանում կատարված հիմնական աշխատանքները, 2-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում պատշաճ մակարդակով անցկացվել են զինանձակազմի մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները, մարտավարական-մասնագիտական պատրաստության պարապմունքները, շտաբային մարզումներն ու զորավարժությունները։

ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարությունը՝ հաշվետվության ժամանակ

ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարությունը՝ հաշվետվության ժամանակ

Գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի դիտարկմամբ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում մեծածավալ աշխատանքներ են տարվել մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման, հենակետերի լրակահավորման և ինժեներական բարելավման ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև սեպտեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերի շրջանակում անցկացված ռազմավարական բնույթի միջոցառումների, տարաբնույթ զորավարժությունների արդյունքներին, որոնք ևս մեկ անգամ հավաստել են, որ հայկական զինված ուժերը փոխգործունակ են և ունեն մարտունակության բարձր աստիճան:

Պաշտպանության նախարարի կողմից տրվել են նաև մի շարք հանձնարարականներ` մասնավորապես առաջնագծում տարվող աշխատանքները բարձր մակարդակով շարունակելու, տեղեկատվական անվտանգության և գաղտնիության ռեժիմի նկատառումներից ելնելով մարտական հենակետերում զինծառայողների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը, զինծառայողներին հատկացվող պարենամթերքի որակը և տեսականին խիստ վերահսկողության տակ պահելու ուղղությամբ։

ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավարությունը՝ 2-րդ ԲԿ-ի հաշվետու զեկույցն ընդունելիս

ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավարությունը՝ 2-րդ ԲԿ-ի հաշվետու զեկույցն ընդունելիս

One response to “ՀՀ ՊՆ-ում ամփոփել են 2-րդ բանակային կորպուսի գործունեության արդյունքները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *