Նախիջևանի սահմանին Ադրբեջանի ԶՈւ-ն ձեռնարկել է ներթափանցման փորձ, որը նկատվել և կանխվել է

Հոկտեմբերի 1-ին՝ 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները միջդիրքային տարածությունում նկատել և կանխել են Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումներից մեկի՝ ՀՀ պետական սահմանը հատելու փորձը։

ՀՀ ԶՈւ զինծառայողը նախիջևանյան նոր դիրքում

ՀՀ ԶՈւ զինծառայողը նախիջևանյան նոր դիրքում

Ծավալվել է փոխհրաձգություն, ինչի արդյունքում հակառակորդը նահանջել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն ու նախազգուշացնում, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են։

One response to “Նախիջևանի սահմանին Ադրբեջանի ԶՈւ-ն ձեռնարկել է ներթափանցման փորձ, որը նկատվել և կանխվել է

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *