Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 2

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 2-ին՝ 16։50-ի դրությամբ, 2 ուժային սպանվել է, ևս 14-ը՝  վիրավորվել, ձերբակալվել է 45 մարդ, սպանվել է PKK-ի 33 և վիրավորվել է 6 զինյալ, ձերբակալվել է PKK-ի 2 զինյալ։ Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Ադանա նահանգում PKK-ի զինյալները պայթուցիկ նյութերով հարձակվել են դպրոցի և հիվանդանոցի վրա։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում PKK-ի զինյալներն ականանետներով և հրազենով հարձակվել են ռազմաբազայի վրա։

PKK-ի զինյալները ականանետներով և հրազենով հարձակվել են ռազմաբազայի վրա․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության

PKK-ի զինյալները ականանետներով և հրազենով հարձակվել են ռազմաբազայի վրա․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի զինյալները նռնականետներով և հրազենով հարձակվել են պարեկություն անող ոստիկանների վրա։ Ոստիկանների պատասխան կրակի հետևանքով սպանվել է PKK-ի 2 զինյալ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մուշ նահանգում՝ Բալանըք-Վարթո ճանապարհին, PKK-ի զինյալները երեք մեքենա են այրել։

Իհլաս․ Դեպի Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգ 13 տանկ է շարժվել։ Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, նահանգում տեղակայվել էր ևս 30 տանկ։

Իհլաս․ Թուրքիայի արևմտյան շրջաններից զրահամեքենաներից բաղկացած շարասյուն է շարժվել դեպի հարավարևելայն Շանլըուրֆա նահանգի Սիվերեք գավառ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է 11 և վիրավորվել՝ PKK-ի 3 զինյալ։


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի Գյուրոյմաք գյուղում PKK-ի զինյալները փորձել են պայթեցնել գյուղապետին տեղափոխող մեքենան։ Գյուղապետի վարորդն ու թիկնապահները պայթուցիկ սարքը նկատելով՝ դիմել են անվտանգության ուժերին, որոնք էլ չեզոքացրել են այն։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Սիլոփ գավառում PKK-ի զինյալները պայթեցրել են դեպի հիվանդանոց տանող ճանապարհը։

PKK-ի զինյալները պայթեցրել են դեպի հիվանդանոց տանող ճանապարհը․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության

PKK-ի զինյալները պայթեցրել են դեպի հիվանդանոց տանող ճանապարհը․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության


Դողան․ Համացանցում է հայտնվել սեպտեմբերի 25-ին թուրքական օդուժի կողմից PKK-ի հենակետերին ավիահարվածներ հասցնելու տեսանյութը։ Թուրքական աղբյուրների պնդմամբ՝ այդ գործողության արդյունքում PKK-ի 35 զինյալ է սպանվել։

Bu video Adobe Flash Player’ın son sürümünü gerektirmektedir.

Adobe Flash Player'ın son sürümünü indirin.

 



Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Օզալփ գավառում PKK-ի զինյալների և անվտանգության ուժերի միջև բախման արդյունքում սպանվել է 1 և վիրավորվել է PKK-ի 3 զինյալ։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի Ադիլջեվազ գավառում ոստիկաններ տեղափոխող ավտոբուս է շրջվել։ 10 ոստիկան վիրավորվել է։

Ոստիկաններ տեղափոխող ավտոբուս է շրջվել․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության

Ոստիկաններ տեղափոխող ավտոբուս է շրջվել․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության


Իհլաս․ Թուրքիայի Յուքսեքովա գավառից Շեմդինլի տանող ճանապարհին՝ Չուքուրջա գյուղի մոտակայքում, զինվորական զրահապատ մեքենայի անցնելու պահին, պայթել է PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը։ Ճանապարհի երթևեկությունը կանգնեցվել է։

Պայթյունի հետևանքով փակվել է Յուքսեքովա-Շեմդինլի ճանապարհը․ աղբյուրը՝ Իհլաս լրատվական գործակալության

Պայթյունի հետևանքով փակվել է Յուքսեքովա-Շեմդինլի ճանապարհը․ աղբյուրը՝ Իհլաս լրատվական գործակալության


Անադոլու․ Թուրքական աղբյուրները պնդում են, որ հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի 17 զինյալ։

հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի 17 զինյալ․ աղբյուրը՝ Անադոլու լրատվական գործակալության

հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի 17 զինյալ․ աղբյուրը՝ Անադոլու լրատվական գործակալության

Դիարբեքիր նահանգի Բաղլար գավառում բախումներ են եղել ուժայինների և PKK-ի զինյալների միջև։

Դիարբեքիր նահանգի Բաղլար գավառում բախումներ են եղել ուժայինների և PKK-ի զինյալների միջև։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բաղլար գավառում PKK-ի զինյալները փակել են Էմեք փողոցը, կանգնեցրել մեքենաները և այրել դրանցից մեկը։ Այնուհետև կրակել են նրանց գործողություններին միջամտելու համար դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա։ Տևական փոխհրաձգությունից հետո PKK-ի զինյալները փախել են։ Նրանց հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Էդիրնեում զինվորական մեքենա է շրջվել։

Էդիրնեում զինվորական մեքենա է շրջվել։

Անադոլու․ Թուրքիայի Էդիրնե նահանգի Իփսալա գավառի Յենիքարփուզլու գյուղի մոտակայքում զինվորականների մեքենա է շրջվել։ Արդյունքում մահացել է 1 զինծառայող, ևս 3-ը վիրավորվել են։


Իհլաս․ Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Կաղզվան գավառում ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է գավառի Յանքըփնար գյուղի գյուղապետը։ Նա մեղադրվում է PKK-ի զինյալներին աջակցելու համար։


Իհլաս․ Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դողուբայազեթ գավառում PKK-ի 2 զինյալ է հանձնվել ուժայիններին։ Նրանց նշած վայրերում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են «Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ, դրանց պատկանող 10 պահունակ և 300 փամփուշտ։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում PKK-ի զինյալներն ինքնաշեն պայթուցիկներով և հրազենով հարձակվել են անվտանգության ուժերի վրա, որոնք ցանկացել են հանել PKK-ի զինյալների դրած բարիկադները և փակել խրամատները։ Սակայն պայթուցիկ նյութերը պայթել են PKK-ի զինյալների ձեռքում։ Արդյունքում սպանվել է 2 զինյալ։

Ստամբուլի մի քանի թաղամասերում ոստիկանությունը հատուկ գործողություններ է ձեռնարկել PKK-ի զինյալների դեմ։

Ստամբուլի մի քանի թաղամասերում ոստիկանությունը հատուկ գործողություններ է ձեռնարկել PKK-ի զինյալների դեմ։

Անադոլու․ Ստամբուլի ոստիկանությունը Սուլթանգազի, Բաղջլար, Բաշաքշեհիր, Էսենյուրթ և 28 այլ թաղամասերում PKK-ի դեմ հատուկ գործողություններ է իրականացրել՝ ուղղաթիռների կիրառմամբ։ Արդյունքում ձերբակալվել է 44 մարդ, հայտնաբերվել և առգրավվել են 3 ատրճանակ, փամփուշտներ, PKK-ին վերաբերող փաստաթղթեր և այլ նյութեր։


Դողան․ PKK-ի զինյալները հարձակվել են Թուրքիայի հյուսիսարևելյան Հոզաթ գավառի Յենիբաշ գյուղի ժանդարմերիայի տեղամասի վրա։ Ուժայինների պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները փախել են։ Զոհեր և վիրավորներ չկան։ PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ, օդ բարձրացված «Կոբրա» հարավածային ուղղաթիռները հարվածել են PKK-ի զինյալների գտնվելու վայրերին։

Շրնաք նահանգում PKK-ի զինյալների կազմակերպած պաթյունի հետևանքով սպանվել է 1 ուժային։ Նկարը՝ «Դողան» լրատվական գործակալության։

Շրնաք նահանգում PKK-ի զինյալների կազմակերպած պաթյունի հետևանքով սպանվել է 1 ուժային։ Նկարը՝ «Դողան» լրատվական գործակալության։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Բեյթյուշշեբափ գավառի Հաբուր կամուրջի մոտակայքում զինվորական մեքենայի անցնելու պահին պայթել է PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարք։ Արդյունքում սպանվել է 1 ուժային, ևս 1-ը՝ վիրավորվել։ PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 2

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *