Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 1

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 1-ին՝ 17։05 դրությամբ սպանվել է 3 ուժային, PKK-ի 7 զինյալ, «Արդարություն և զարգացում» կուսակցության 1 անդամ, վիրավորվել է 10 ուժային, 9 քաղաքացիական, ձերբակալվել է 11 մարդ։  Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի զինյալներին պատկանող զենք-զինամթերք է առգրավվել։

PKK-ի զինյալներին պատկանող զենք-զինամթերք է առգրավվել․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության

PKK-ի զինյալներին պատկանող զենք-զինամթերք է առգրավվել․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Բեյթյուշեբափ գավառում PKK-ի զինյալների իրականցրած պայթյունի հետևանքով սպանվել է մեկ զինծառայող, ևս մեկը վիրավորվել է։

Պայթյուն Շրնաքում․ աղբյուրը՝ IMCTV լրատվական կայքի

Պայթյուն Շրնաքում․ աղբյուրը՝ IMCTV լրատվական կայքի


CNN Turk. Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) պատգամավորները ցուցադրաբար լքել են մեջլիսի դահլիճն այն պահին, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտեցել է ամբիոնին՝ ելույթ ունենալու։

HDP-ի պատգամավորները ցուցադրաբար լքել են մեջլիսի դահլիճը․ աղբյուրը՝ CNN Turk լրատվական կայքի

HDP-ի պատգամավորները ցուցադրաբար լքել են մեջլիսի դահլիճը․ աղբյուրը՝ CNN Turk լրատվական կայքի


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների միջև բախման արդյունքում 2 թուրք զինծառայող է վիրավորվել։

Զաման․ Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների բախման արդյունքում 6 զինծառայող վիրավորվել է, PKK-ի մեկ զինյալ` սպանվել։

Անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների բախման արդյունքում 6 զինվոր վիրավորվել է և PKK-ի մեկ զինյալ է սպանվել․ աղբյուրը՝ Զաման լրատվական կայքի

Անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների բախման արդյունքում 6 զինվոր վիրավորվել է և PKK-ի մեկ զինյալ է սպանվել․ աղբյուրը՝ Զաման լրատվական կայքի


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի համանուն քաղաքի երեք թաղամասերում անվտանգության ուժերը PKK-ի զինյալների խրամատները քանդելու նպատակով իրականացրել են հատուկ գործողություն, որի ընթացքում ենթարկվել են զինյալների հարձակմանը։ Բախման արդյունքում 9 քաղաքացիական է վիրավորվել։

Միլիեթ․ Թուրքիայի Բուրսա նահանգում 7 ոստիկան է ձերբակալվել գյուլենական FETÖ/PDY կառույցին անդամակցելու և ապօրինի գաղտնալսումներ անելու մեղադրանքով։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի զինյալ է սպանվել և զենք-զինամթերք է առգրավվել։

Միլիեթ․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Սավուլ գավառում PKK-ի զինյալները նռնականետներով և հրազենով հարձակվել են Սեյդի թաղամասի ոստիկանական բաժանմունքի վրա։ Մեկ ոստիկան վիրավորվել է։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շանլուրֆա նահանգի Հալֆեթի գավառի Յուքարգյոքլյու և Սրաթաշլար թաղամասերում ժանդարմերիան հատուկ գործողություններ է ձեռնարկել PKK-ի երիտասարդական թևի (YDG-H) դեմ։ Արդյունքում ձերբակալվել է 4 մարդ, այդ թվում նաև՝ «Դեմոկրատական շրջաններ կուսակցության» (DBP) Հալֆեթի գավառի կառույցի ղեկավար Հասան Աքանը։

Միլլիյեթ․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին գավառի Գիրմելի, Քայադիբի, Թեփեուսթյու և Էսքիհիսար թաղամասերում PKK-ի դեմ հատուկ գործողություններ իրականացնելու, բնակչության անվտանգությունը ապահովելու համար առավոտյան՝ ժամը 05։00-ից, հայտարարվել է պարետային ժամ։

PKK-ի զինյալները պայթեցրել են Ամանոս լեռան շրջանում տեղակայված էլեկտրասյուններից մեկը

PKK-ի զինյալները պայթեցրել են Ամանոս լեռան շրջանում տեղակայված էլեկտրասյուններից մեկը

Իհլաս․ Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Դյուրթյոլ գավառում PKK-ի զինյալներն ինքնաշեն պայթուցիկով պայթեցրել են Ամանոս լեռան շրջանում տեղակայված էլեկտրասյուններից մեկը, ինչի հետևանքով այն վայր է ընկել։


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի Իքիյաքա շրջանում բախումներ են եղել ուժայինների և PKK-ի զինյալների միջև։ Նահանգում ձեռնարկվել են հատուկ գործողություններ, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, ուղղաթիռներով, կործանիչներով հարվածել են PKK-ի հենակետերին։

Սաբահ․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Յենիշեհիր գավառի դպրոցներից մեկում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել ու ոչնչացրել պայթուցիկը։

Միլլիյեթ․ Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Փաթնոս գավառում անհայտ անձինք հարձակվել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին տեղափոխող ավտոբուսի վրա։ Արդյունքում վիրավորվել է Փաթնոսի ԱԶԿ-ի գավառային կառույցի ղեկավար Ադեմ Թոփրաքը։

Ուժայինները հայտնաբերել են Քըզըլթեփե-Շենյուրթ ճանապարհին PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը։

Ուժայինները հայտնաբերել են Քըզըլթեփե-Շենյուրթ ճանապարհին PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Քըզըլթեփե գավառում ուժայինները հայտնաբերել և ոչնչացրել են Քըզըլթեփե-Շենյուրթ ճանապարհին PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը։ Ուժայինները ժամանակավորապես փակել են ճանապարհը։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Բաղլար գավառում PKK-ի զինյալները ինքնաշեն պայթուցիկներ են նետել ոսկերչական խանութներից մեկի վրա։ Զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանական խմբեր։ PKK-ի զինյալներին ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում PKK-ի զինյալները կրակել են գավառի ժանդարմերիայի հրամանատարության զինծառայողների վրա։ Արդյունքում սպանվել է 2 ուժային՝ սերժանտներ Սինան Ուչանը և Թոլգա Թոփչուօղլուն։ PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար նահանգում ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Բիթլիսում ուժայինների ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում սպանվել է PKK-ի 6 զինյալ։

Բիթլիսում ուժայինների ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում սպանվել է PKK-ի 6 զինյալ։

Դողան․ Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգի Սեհիի շրջանում սեպտեմբերի 28-30-ն ուժայինների ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում սպանվել է PKK-ի 6 զինյալ, շարքից հանվել են նրանց բնակավայրերը։
Հատուկ գործողություններին մասնակցել են զինված ուժերի 8-րդ կորպուսի, Դաթվանի 10-րդ դիվերսիոն բրիգադի, Բիթլիսի ժանդարմերիայի հրամանատարությունները, անվտանգության ծառայության և ժանդարմերիայի հատուկ նշանականության ջոկատները և շրջանի քորուջուները։


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի զինյալները միաժամանակ հարձակվել են Իփեքյուլու ճանապարհին տեղակայված հետևակային 3-րդ դիվիզիայի հրամանատարության և Հաջը Օմեր Սաբանջը փողոցում պարեկություն իրականացնող ոստիկանական մեքենայի վրա։ Տևական փոխհրաձգությունից հետո PKK-ի զինյալները փախել են։ Զոհեր և վիրավորներ չկան։ PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Սոնա Սուքիասյանը, Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 1

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 27 սեպտեմբերի — 3 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *