«Փոքր Մհեր» կրթահամալիրը զոհված զինծառայողին նվիրված միջոցառում է կազմակերպել

Սեպտեմբերի 18-ին «Փոքր Մհեր» կրթահամալիրի և Դիլիջանի թիվ 5 դպրոցի սաները Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ռազմահայրենասիրական միջոցառում են կազմակերպել՝ նվիրված 2014-ի սեպտեմբերին Արցախի դիրքերում զոհված զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանին:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների ցուցադրական պարապմունքը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների ցուցադրական պարապմունքը

Միջոցառմանը ներկա են եղել Մհեր Հակոբյանի ուսանողական, ծառայակից ընկերները, զոհված զինծառայողի ծնողները, որոնց կրթահամալիրի սաները պարգևատրել են Հայկազունական փառքի մեդալով: Կրթահամալիրի սաները ներկայացրել են ցուցադրական շարանցում (դեֆիլե) և ձեռնամարտ՝ տարբեր մարտարվեստներից վերցված հնարքներով: Իսկ կրթահամալիրի «Կարիճներ» հատուկ նշանակության ջոկը ցուցադրել է բնական և արհեստական արգելքների հաղթահարում, կարծր առարկաների գլխով և ձեռքով կոտրում:

«Մենք ձեր գործի շարունակողն ենք» միջոցառման շրջանակներում «Փոքր Մհեր» կրթահամալիրն իր ջոկերից մեկն անվանակոչվել է ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանի անունով, իսկ Դիլիջանի թիվ 5 դպրոցում բացվել է ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանի անունը կրող պատմության դասասենյակ:

Նշենք, որ ՊԲ զինծառայող Մհեր Հակոբյանը զոհվել է թշնամու գնդակից 2014թ. սեպտեմբերի 18-ին Արցախի հարավային ուղղության դիրքերից մեկում:

Ավելացնենք, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրը «Մենք ձեր գործի շարունակողն ենք» հայրենասիրական ծրագրի շրջանակներում այցելում է ՀՀ մարզեր՝ մերօրյա հերոսների ծննդավայրերը, և կազմակերպում նրանց նվիրված ռազմահայրենասիրական միջոցառումներ:

Դպրոցականների հայացքները՝ կրթահամալիրի սանի ցուցադրական ելույթին

Դպրոցականների հայացքները՝ կրթահամալիրի սանի ցուցադրական ելույթին

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների ցուցադրական պարապմունքը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների ցուցադրական պարապմունքը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների ցուցադրական պարապմունքը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների ցուցադրական պարապմունքը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների ցուցադրական պարապմունքը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների ցուցադրական պարապմունքը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *