Ավարտվել են Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի մեկամսյա համատեղ զորավարժությունները

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանում ավարտվել է այդ երկրի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի միջև դեռևս օգոստոսի 22-ին մեկնարկած և Եվլախում անցկացվող «TurAz Qartalı – 2015» (Թուրք-ադրբեջանական արծիվ) համատեղ զորավարժությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Զորավարժությանը մասնակցող անձնակազմը՝ արդյունքների ամփոփման ժամանակ

Զորավարժությանը մասնակցող անձնակազմը՝ արդյունքների ամփոփման ժամանակ

Հաղորդագրությունում նշվում է, որ զորավարժության ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը և թուրքական զորախմբի ղեկավար, գնդապետ Նիհաթ Չըրաքօղլուն, ովքեր վերլուծել են համատեղ վարժանքների` ներառյալ ներգրավված ավիացիոն տեխնիկայի և անձնակազմի ցուցաբերած արդյունքները։

Հիշեցնենք, որ անցկացվող համատեղ զորավարժություններում մասնակցում էին ադրբեջանական օդուժի ՄիԳ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, Մի-35Մ հարվածային և Մի-17 բեռնատար ուղղաթիռներ։ Թուրքական օդուժը ներկայացված էր F-16 բազմանպատակային կործանիչներով, F-4E ռմբակոծիչներով, UH-60 բազմանպատակային և AS532 Cougar որոնողափրկարարական ուղղաթիռներով։

One response to “Ավարտվել են Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի մեկամսյա համատեղ զորավարժությունները

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 13-19 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *