ՆԱՏՕ-ի պատվիրակությունը ստուգում և գնահատում է ՀՀ ԶՈւ խաղաղապահ գումարտակի կարողությունները

Սեպտեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) շրջանակներում Հայաստանում անցկացվում է ՀՀ ԶՈւ Խաղաղապահ բրիգադի մեկ հրաձգային գումարտակի ՕԿՀ 2-րդ մակարդակի գնահատում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը ծանոթացել են ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման կարողությունների գնահատման գործընթացին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը ծանոթացել են ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման կարողությունների գնահատման գործընթացին

Գնահատման երկրորդ փուլում ստուգվում է ստորաբաժանման մարտական պատրաստականությունը, ինչպես նաև տեխնիկայով, սպառազինության և թիկունքային այլ միջոցներով համալրվածությունը` համաձայն ՆԱՏՕ-ի կողմից սահմանված ուղեցույց փաստաթղթերի պահանջների:

Բուն գնահատման գործընթացն ապահովելու նպատակով Խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ն իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, իսկ սեպտեմբերի 15-ից 19-ը ընկած ժամանակահատվածում ընթանում է հրամանատարաշտաբային զորավարժություն:

Բացի հայտագրված ստորաբաժանման գնահատման բուն գործընթացից, զորավարժությունը կարևորվում է նրանով, որ նպաստում է մասնակիցների կողմից շտաբային ընթացակարգերի և գործողությունների ղեկավարման ու կառավարման հարցերում մասնագիտական գիտելիքների ձեռքբերմանը և համապատասխան ունակությունների կատարելագործմանը:

Զորավարժությունը վերահսկելու և կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 17-ին «ԶԱՌ» ուսումնական կենտրոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Համաձայն նախնական գնահատականի` զորավարժությունն ընթանում է ըստ պլանի` դրական արդյունքներով: Վերջնական գնահատականը կտրվի ՆԱՏՕ-ի խմբի ղեկավարի կողմից սեպտեմբերի 20-ին:

2 responses to “ՆԱՏՕ-ի պատվիրակությունը ստուգում և գնահատում է ՀՀ ԶՈւ խաղաղապահ գումարտակի կարողությունները

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 13-19 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ ԶՈւ խաղաղապահներն անցկացրել են զորավարժություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *