Ադրբեջանական պաշտոնյա. «Ադրբեջանում կին զինծառայողների թիվն աճում է»

Ադրբեջանում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած կանանց թիվն անցած տարվա համեմատ աճել է։ Այս մասին սեպտեմբերի 10-ին ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է երկրի զորահավաքի և զորակոչի պետական ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Մալիք Մեմմեդովը։

Ադրբեջանցի կին զինծառայողներ

Ադրբեջանցի կին զինծառայողներ

Մամեդովի խոսքերով՝ 19–40 տարեկան կանայք, այդ թվում նաև պահեստի սպաները, տեղական կառավարման և զորահավաքի և զորակոչի պետական ծառայության բաժանմունքներում հաշվառվելուց հետո ստանում են զինվորական գրքույկներ ու իրենց կամքով ծառայության անցնում Ադրբեջանի ԶՈւ-ում կամ այլ զինվորական ստորաբաժանումներում։

Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը սկսել է ավելի հաճախ խոսել իր ԶՈւ-ում ծառայող կանանց մասին։ Մասնավորապես հունիսի 29-ին այդ երկրի ՊՆ մամուլի ծառայությունը շրջանառության մեջ դրեց կին դիպուկահարների մասին տեղեկություններ ու  լուսանկարներ։

Հավանական է նաև, որ սույն հայտարարության նպատակն է մեղմել և «ամոթանք տալ» երկրի այն քաղաքացիներին, որոնք դժգոհում են այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժության շրջանակներում պահեստային զինծառայողների զանգվածային հավաքից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *