Ադրբեջանում մեկնարկել է լայնամասշտաբ զորավարժություն

Մարտական պատրաստվածության մակարդակի ստուգման նպատակով այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Ադրբեջանում մեկնարկել է ԶՈւ-ի հրամանատարաշտաբային լայնամասշտաբ զորավարժություն, որին մասնակցում են բոլոր, այդ թվում՝ ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Ս-300ՊՄՈւ-2 Ֆավորիտ զենիթահրթիռային համակարգերն Ադրբեջանում

Ս-300ՊՄՈւ-2 Ֆավորիտ զենիթահրթիռային համակարգերն Ադրբեջանում

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զորավարժությանը մասնկացում են 65 հազար զինծառայող, 700 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 500 միավոր հրթիռային և հրետանային միջոցներ, ՌՕՈւ շուրջ 40 ռազմական ինքնաթիռ ու 50 ուղղաթիռ, ՌԾՈւ 20 նավ, կատեր ու հակաօդային պաշտպանության համակարգեր: Օդային հետախուզության առաջադրանքների կատարման նպատակով կիրառվելու են նաև ԱԹՍ-ներ:

Թեև նշվում է, որ զորավարժությունը հրամանատարաշտաբային է, ներառված ստորաբաժանումներից ու զինտեխնիկայից կարելի է դատել, որ խոսքը օպերատիվ-մարտավարական զորավարժության մասին է:

Համաձայն զորավարժության սցենարի՝ զորքերը բերվելու են «լրիվ» մարտական պատրաստության աստիճանի, իրականացվելու են պաշտպանության, հակահարձակման, պայմանական թշնամուն շրջափակելու ու ոչնչացնելու առաջադրանքներ:

Զորավարժությունը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 13-ը:

3 responses to “Ադրբեջանում մեկնարկել է լայնամասշտաբ զորավարժություն

  1. Pingback: Ադրբեջանում ամփոփում են լայնամասշտաբ զորավարժության արդյունքները | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանում ամփոփում են լայնամասշտաբ զորավարժության արդյունքները - Kavkaztimes

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *