Սիրիան քիմիական զենք չի օգտագործի, եթե արտաքին ագրեսիա չլինի

Սիրիայի արտգործ նախարարության խոսնակ Ջիհադ Մակդիսին Դամասկոսում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ Սիրիան երբեք քիմիական զենք չի օգտագործի սեփական քաղաքացիների վրա, բայց պատրաստ է դրանք օգտագործել արտաքին թշնամիների դեմ։

Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսոմ Մակդիսին հայտարարել է. «Անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն Սիրիայում ճգնաժամի ժամանակ, քիմիական կամ կենսաբանական զենք երբեք չի օգտագործվելու, ես կրկնում եմ, երբեք չի օգտագործվելու: Այդ տեսակի ամբողջ զենքը գտնվում է պահեստում և հսկվում է Սիրիայի զինված ուժերի կողմից ու երբեք չի օգտագործվի, եթե Սիրիան չենթարկվի արտաքին ագրեսիայի»։

Մակդիսին ասել է, որ նրանք «հետևել են Սիրիայի դեմ ուղղված քաղաքական և մեդիա արշավներին, որոնց նպատակն է, արդարացնել հնարավոր ռազմական միջամտությունը Սիրիայի դեմ և կեղծ պնդումներով, թե իբր Սիրիան զանգվածային ոչնչացման զենք է օգտագործում, միջազգային հանրությանը նախապատրաստել այդպիսի միջամտությանը»:

Նա նաև հավելել է, որ արտգործնախարարությունը նախկինում տեղյակ է պահել Սիրիայի այս դիրքորշման մասին այն երկրներին, որոնք մտահոգություն են հայտնել, որ քիմիական զենքը կարող է ընկնել երրորդական ուժի ձեռքում:

Սիրիան նաև մտահոգություն է հայտնել, որ ահաբեկչական խմբերը կարող են քիմիական զենք ստանալ դրսից, որը նրանք կօգտագործեն որևէ գյուղում, իսկ այնուհետև դրանում կմեղադրեն Սիրիայի զորքերին:

One response to “Սիրիան քիմիական զենք չի օգտագործի, եթե արտաքին ագրեսիա չլինի

  1. Pingback: Կորեոլան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *