Սերժ Սարգսյանին են ներկայացրել ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ընդունել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության սահմանային պահպանության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոզիկին և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ Անատոլի Միխեևին: Նիկոլայ Կոզիկը Սերժ Սարգսյանին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետին և նրա անցած ծառայողական ուղին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը։

Սերժ Սարգսյանին են ներկայացրել ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետին

Սերժ Սարգսյանին են ներկայացրել ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետին

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է գեներալ-մայոր Միխեևին նշանակման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահեցրել, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են ըստ անհրաժեշտության աջակցել նրան պաշտոնավարման ամբողջ ընթացքում:

Հանդիպման ժամանակ անդրադարձել են միջպետական պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի և հայ սահմանապահների՝ պետական սահմանի պահպանությանն ու անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ գործունեությանը վերաբերող հարցերին:

Նշենք, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները հայ սահմանապահների հետ հսկում են հայ-թուրքական սահմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *