Ադրբեջանը ՊԲ դիրքերին կրակել է թուրքական TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգով

Սեպտեմբերի 1-ին և 2-ին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Ձախից՝ ականանետի արկի, աջից՝ TR-107 տիպի ՀԿՌՀ-ի արկի բեկորներ

Ձախից՝ ականանետի արկի, աջից՝ TR-107 տիպի ՀԿՌՀ-ի արկի բեկորներ

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նշված ժամանակահատվածում հակառակորդը  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից նշում են, որ վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ, ինչը ադրբեջանական քարոզչությունը անհաջողությամբ փորձում է հերքել: Որպես ասվածի վկայություն` ՊԲ-ն ներկայացնում է ադրբեջանական առաջապահ ուժերի կողմից կիրառված նշված զինատեսակների լուսանկարները:

Նշենք, որ թուրքական նույն համազարկային կրակի ռեակտիվ կայաններով թշնամին կրակել էր նաև նախորդ շաբաթ՝ օգոստոսի 25-ին։ Նման սպառազինության կիրառումն ավելի է ապակայունացնում առաջնագծի իրավիճակը և մղում հակամարտության էսկալացիայի:

TP_107_3

TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արկի բեկոր

TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արկի բեկոր

3 responses to “Ադրբեջանը ՊԲ դիրքերին կրակել է թուրքական TR-107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգով

  1. Pingback: «Էսկալացիան հարցի լուծում չէ». ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիք | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 30 օգոստոսի – սեպտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 5 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *