[Լրացված]Քարվաճառում զոհվել է պայմանագրային զինծառայող

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի Քարվաճառի հատվածում հակառակորդի գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Դևոյանը Թևոյանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի  3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը. ասուլիսի վայրից հայտնում է Ռազմինֆոյի թղթակից Գարիկ Հարությունյանը։

տարբերանշան

Հավելենք, որ երեկ Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով վիրավորվել էին Կոթի գյուղի 2 բնակիչ՝ Նազիկ և Ռազմիկ Թումանյանները։ Վերջիններս տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Լրացում. Զինծառայողը զոհվել էր ոչ թե Տավուշի հատվածում, այլ Քարվաճառի։