[Լրացված] Դավիթ Տոնոյանը Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Սեպտեմբերի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը

Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Արցախի սահմանին տիրող իրավիճակը:

Ըստ հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը դեսպանին ներկայացրել է  միջադեպերի մանրամասները:  Կողմերը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ներկայացրել է նաև սեպտեմերի 3-ից 6-ը անցկացվելիք «Շանթ-2015» զորավարժությունները, դրանց նպատակը։

Լրացում. Սեպտեմբերի 3-ին էլ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր։

Լրացում․ նույն օրն ավելի ուշ Անջեյ Կասպրշիկին ընդունել են նաև Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը և ՊԲ հրամանատր, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը։

Նշենք, որ վաղը՝ սեպտեմբերի 4-ին սպասվում է ԵԱՀԿ դիտորդների՝ հայ-ադրբեջանական շփման գծի դիտարկում Կուրոպատկինոյում (Արցախի Մարտունու հատված)։

2 responses to “[Լրացված] Դավիթ Տոնոյանը Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

  1. Pingback: Նախագահը Սարգսյանը Կասպրշիկի հետ քննարկել է սահմանային լարվածությունը | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 30 օգոստոսի – 5 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *