Սեպտեմբերի 1-ի դրությամբ նվազել է Թուրքիայի ԶՈւ թվաքանակը

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հրապարակել է 2015-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ անձնակազմը շուրջ 637821 մարդ է, ինչը հուլիսի ցուցանիշներից պակաս է 7317-ով, հունիսի ցուցանիշներից՝ 18866-ով  և մայիսի տվյալներից՝ 49179-ով։ Այս մասին սեպտեմբերի 1-ին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը։

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ

Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 359 է, որից 326-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Համեմատած հուլիս ամսվա տվյալներին՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում գեներալների թիվն աճել է 14-ով, ինչը պայմանավորված է օգոստոսին Թուրքիայի ԶՈւ-ում իրականացված կադրային փոփոխություններով։

Սպաների ընդհանուր թիվը 40458 է, որից 33228-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 6610-ը՝ ժանդարմերիայում, 620-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների ընդհանուր թվաքանակը նախորդ ամսվա համեմատ աճել է 1446-ով։

Ենթասպաների (կրտսեր հրամանատարական կազմ) ընդհանուր կազմը 98832 է, որից 71514-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 25839-ը՝ ժանդարմերիայում, 1479-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ենթասպաների ընդհանուր թվաքանակը հուլիսի ցուցանիշների համեմատ աճել է 2903-ով։

Պայմանագրային ժանդարմների ընդհանուր քանակը 22439 է, պայմանագրային եֆրեյտորների և շարքայինների թիվը՝ 6015, որից 34-ը առափնյա անվտանգության ուժերում, իսկ 5981-ը՝ ցամաքային զորքերում։

Հատուկ պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր քանակը 67462 է, որից 46801-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում,  19987-ը՝ ժանդարմերիայում,674-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հուլիսի համեմատ հատուկ պայմանագրային եֆրեյտորների թվաքանակն ավելացել է 1411-ով։

Պարտադիր զինծառայություն անցնողների ընդհանուր թիվը 350074 է, որից 256272-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 92069-ը՝ ժանդարմերիայում, 1733-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հուլիսին հրապարակված ցուցանիշների համեմատությամբ՝ պարտադիր զինծառայություն անցնողների թվաքանակն ընդհանուր նվազել է 13378-ով, իսկ հունիսի համեամտությամբ՝ 28499-ով։

Քաղաքացիական ծառայողների և աշխատողների քանակը 52182 է, որից 47828-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3436-ը՝ ժանդարմերիայում, 918-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հուլիսի համեմատ՝ ցուցանիշը նվազել է 346-ով։

Այսպիսով, Թուրքիայի ԶՈւ-ի ընդհանուր թվաքանակը 637821 է, որից 461950-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 170412-ը՝ ժանդարմերիայում, 5459-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների թվաքանակը աճել է շուրջ 882-ով, իսկ ժանդարմերիայում նվազել է 7777-ով։ ԶՈւ ընդհանուր թվաքանակը, հուլիսի 1-ին հրապարակված տվյալների համեմատ, նվազել է 7317-ով (2015-հուլիսի 1-ին ներկայացված տվյալներով Թուրքիայի ԶՈւ անձնակազմը 645138 էր)։

Պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր զորքի 40 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերում պրոֆեսիոնալ հիմունքներով է ծառայում զինծառայողների 38 տոկոսը, ժանդարմերիայում՝ 45 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում՝ 62 տոկոսը։

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ թվաքանակի վերաբերյալ օգոստոս 1-ի դրությամբ տվյալներ չեն հաղորդել։

 

One response to “Սեպտեմբերի 1-ի դրությամբ նվազել է Թուրքիայի ԶՈւ թվաքանակը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 30 օգոստոսի – սեպտեմբերի 5, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *