Հատուկ գործողություն Ստամբուլում՝ ընդդեմ PKK-ի. մեկ կասկածյալ է ձերբակալվել

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Թուրքիայի ոստիկանությունը, «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներին հայտնաբերելու նպատակով հատուկ գործողություն է իրականացրել Ստամբուլում, ինչի արդյուքում ձերբակալվել է մեկ կասկածյալ։

Թուրք ոստիկանները ձերբակալում եմ քուրդ կասկածյալի. աղբյուրը՝ «Անադոլու» գործակալության

Թուրք ոստիկանները ձերբակալում եմ քուրդ կասկածյալի. աղբյուրը՝ «Անադոլու» գործակալության

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանությունը քաղաքի տարբեր հասցեներում գտնվող բնակարաններ է հետախուզել։


Օգոսոտոսի 28-ին PKK-ի զինյալների դեմ պայքարելու նպատակով Թուրքիայի հարավային Շըրնաք և Սիիրթ քաղաքներում 9 միավոր թուրքական «Աթաք» հարվածային ուղղաթիռ է տեղակայվել։ Այս մասին հաղորդում է թուրքական «Աքշամ» պարբերականը։

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *