Թուրքիայի ուժայինները Բինգյոլում՝ երկաթգծից ոչ հեռու, ռումբ են վնասազերծել

Այսօր՝ օգոստոսի 27-ին, թուրքական ոստիկանությունը հետախուզա-որոնողական աշխատանքների արդյուքնում Թուրքիայի Բինգյոլ քաղաքի Գենչ շրջանի Սուվերեն գյուղի մոտակայքում՝ երկաթգծից 100 մետր հեռավորության վրա, ռումբ է վնասազերծել։Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։ Վերջինիս փոխանցմամբ՝ ռումբը տեղադրվել է «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալնրի կողմից։

Նշենք, որ օգոստոսի 27-ին Թուրքիայի տարածքում գրանցվել է թուրք-քրդական բախումների, հարձակումների, պայթեցումների 12 դեպք, որոնց արդյունքում սպանվել է առնվազն 3 ուժային, վիրավորվել է ևս 14-ը: Բախումների արդյունքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 6 զինյալ սպանվել է, 4 զինյալ վիրավորվել է: Բացի այդ տարբեր բախումներում սպանվել է 3 քաղաքացի, ևս 10 քաղաքացի վիրավորվել է:

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

2 responses to “Թուրքիայի ուժայինները Բինգյոլում՝ երկաթգծից ոչ հեռու, ռումբ են վնասազերծել

  1. Pingback: Դիարբեքիրում PKK անդամները սպանել են ևս 1 զինծառայողի, վիրավորվել՝ 4-ին | Ռազմ.info

  2. Pingback: Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի քրդաբնակ նահանգներում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *