Բակո Սահակյանն այցելել է ՊԲ զորամասեր

Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին այցելել է Պաշտպանության բանակի հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:

Բակո Սահակյանը և գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը հրամանատարական դիտակետում

Բակո Սահակյանը և գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը հրամանատարական դիտակետում

Բակո Սահակյանը ծանոթացել է զորամասերի ծառայության ընթացքին ու պայմաններին, ինչպես նաև զինվորների առօրյային:

Արցախի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացումը, նոր զինտեխնիկայով համալրումը եղել է ու կմնա պետության կարևորագույն առաջադրանքներից մեկը, և այսուհետ էլ կարվի հնարավորն այս ուղղությամբ:

Այցի ընթացքում Բակո Սահակյանին ուղեկցել են Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արցախի ղեկավարին ներկայացրել են առաջնագծի իրավիճակը

Արցախի ղեկավարին ներկայացրել են առաջնագծի իրավիճակը

One response to “Բակո Սահակյանն այցելել է ՊԲ զորամասեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *