Մինչև տարեվերջ բնակարանով կապահովվի ՀՀ ԶՈւ ևս 56 զինծառայող. «Արմենպրես»

Մինչև 2015 թ. ավարտը ՀՀ ՊՆ միջոցներով Վանաձորում և Ագարակում շահագործման կհանձնվի հայկական զինված ուժերի զինծառայողների համար նախատեսված ևս երկու բնակելի շենք՝ 56 բնակարաններով: Այս մասին հայկական «Արմենպրես» լրատվական գործակալությանը հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սպաներից մեկին է հանձնում նոր բնակարանի բանալիներն ու հավաստագիրը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սպաներից մեկին է հանձնում նոր բնակարանի բանալիներն ու հավաստագիրը

«ՀՀ ՊՆ-ն 2015 թ. հունվար-հուլիս ամիսներին 74 զինծառայողի արդեն ապահովել է բնակարաններով: Մինչև տարեվերջ նախատեսվում է ծառայողական բնակարանով ապահովել ևս 56 զինվորականի», — նախարարության ներկայացուցչի խոսքը մեջբերում է գործակալությունը:

Բացի 74 բնակարանների տրամադրումը, ևս 840 զինծառայողի, որոնք ծառայության վայրում վարձակալում են բնակարաններ, տրվել է վարձակալման գումարի փոխհատուցում, ինչը, գործող կարգի համաձայն, համարժեք է բնակարանով ապահովելուն:

Նախարարությունից տեղեկացրել են, որ զինծառայողներին նոր բնակարաններ տրամադրում են ըստ նրանց բնակարանային հաշվառման մեջ ընդգրկվելու ամսաթվի: Այս տարի զինծառայողների համար բնակարանների նորոգման և կառուցման համար նախատեսված է տրամադրել 228,1 մլն դրամ:

Ավելացնենք, որ օգոստոսի 19-ին Ագարակում բացվել է ՀՀ ԶՈւ զինծառայողների համար նախատեսված նոր սպայական շենք: Նախարար Սեյրան Օհանյանն անձամբ է զինծառայողներին հանձնել բնակարանների բանալիներն ու հավաստագրերը: 40 բնակարանով ևս մեկ բնակելի շենք ՀՀ ԶՈւ սպաներին է հանձնվել փետրվարին՝ ՀՀ ԶՈւ նոր ուսումնական փուլի մեկնարկի օրը, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում։

One response to “Մինչև տարեվերջ բնակարանով կապահովվի ՀՀ ԶՈւ ևս 56 զինծառայող. «Արմենպրես»

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 23-29 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *