Թուրքիայի տարածքում կրկին պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը

Օգոստոսի 24-ի՝ լույս 25-ի գիշերը Թուրքիայի Կարսի նահանգի Սարիղամիշ քաղաքի մոտ պայթեցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը։ Կարսի նահանգապետ Գյունայ Օզդեմիրը լրագրողներին հայտնել է, որ գազամուղի պայթյունն իրականացրել են «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները։ Նահանգապետի խոսքերով՝ պայթյունից հետ իրականացվել են անվտանգության միջոցառումներ, փակվել են «գազատարի փականները»։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Պայթյունի հետևանքով բռնկվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի Սարիղամիշի հատվածը. աղբյուրը «Անադոլու»՝ լրատվական գործակալության

Պայթյունի հետևանքով բռնկվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի Սարիղամիշի հատվածը. աղբյուր՝ «Անադոլու» լրատվական գործակալության

Նշենք, որ օգոստոսի 4-ին գազամուղ նույն հատվածում էլի էր պայթեցվել և գազամատակարումը վերականգնվել էր միայն օգոստոսի 23-ին։ Թուրքական աղբյուրները պնդում էին, որ պայթյունն իրականացրել էին  «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *