Նոր բնակարաններ են ստացել Ագարակում ծառայող ՀՀ ԶՈւ մի խումբ սպաներ

Օգոստոսի 19-20 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է Հայաստանի հարավարևմտյան սահմանագոտում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սպաներից մեկին է հանձնում նոր բնակարանի բանալիներն ու հավաստագիրը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սպաներից մեկին է հանձնում նոր բնակարանի բանալիներն ու հավաստագիրը

Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է սպաների և նրանց ընտանիքների համար պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքի բացման ու բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Աշխատանքային այցի նպատակն է եղել դիտարկել հարավարևմտյան շրջանում տեղակայված զորամասերի սոցիալ-կենցաղային պայմանները, հետևել նոր կառուցվող և նորոգվող օբյեկտների, շենքերի ընթացիկ շինարարական աշխատանքներին, սահմանագոտու տվյալ հատվածի օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև ծանոթանալ նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների և հանձնարարականների կատարման ընթացքին։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ ճշգրտում են առաջիկա անելիքները

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ ճշգրտում են առաջիկա անելիքները

Նախարար Օհանյանի հանդիպումը դիրքապահ զինծառայողների հետ

Նախարար Օհանյանի հանդիպումը դիրքապահ զինծառայողների հետ

Այցի առաջին օրը մարտական հենակետերում նախարարը հետևել է ամրաշինական կառույցների ինժեներական բարելավման ու կահավորման աշխատանքներին: Սեյրան Օհանյանը զրուցել է մարտական հերթապահության իրականացնող զինանձնակազմի հետ, ծանոթացել նրանց մարտավարամասնագիտական պատրաստությանը:

Բանակային զորամիավորման ղեկավար կազմի հետ ճշգրտվել են առաջիկա անելիքներն ու ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են ցուցումներ և հանձնարարականներ՝ ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնելու համար:

Պաշտպանության նախարարը դիտարկում է առաջնագիծը

Պաշտպանության նախարարը դիտարկում է առաջնագիծը

Նախարար Օհանյանը ծանոթանում է նոր կառուցվող և նորոգվող օբյեկտների, շենքերի ընթացիկ շինարարական աշխատանքներին

Նախարար Օհանյանը ծանոթանում է նոր կառուցվող և նորոգվող օբյեկտների, շենքերի ընթացիկ շինարարական աշխատանքներին

Զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում՝ աշխատանքային այցի երկրորդ օրը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում պաշտպանության նախարարը մասնակցել է սպաների և նրանց ընտանիքների համար կառուցված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Շնորհավորելով բնակարանամուտը տոնող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` Սեյրան Օհանյանը անձամբ է նրանց հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը:

Սեյրան Օհանյանը շնորհավորել է բնակարանամուտ տոնող սպաներին

Սեյրան Օհանյանը շնորհավորել է բնակարանամուտ տոնող սպաներին

Սպաների համար նախատեսված նոր բնակելի շենքի բացման արարողությունը

Սպաների համար նախատեսված նոր բնակելի շենքի բացման արարողությունը

Նախարար Օհանյանը ժամկետային զինծառայողների հետ

Նախարար Օհանյանը ժամկետային զինծառայողների հետ