Թուրքիա տեղափոխված ԱՄՆ օդուժը սկսել է ԻՊ դեմ ավիահարվածները Սիրիայում

ԱՄՆ ռազմաօդային ուժերի՝ օրեր առաջ Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա տեղափոխված F-16 կործանիչներն օգոստոսի 12-ին առաջին անգամ ավիահարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

ԱՄՆ օդուժի F-16 կործանիչը Իտալիայի «Ավիանո» ավիաբազայից տեղափոխվում է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա

ԱՄՆ օդուժի F-16 կործանիչը Իտալիայի «Ավիանո» ավիաբազայից տեղափոխվում է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա

Թուրքական օդուժն այս գործողություններին ներգրավված չի եղել, ինչպես նշում է լրատվամիջոցը:

Թուրքիայի իշխանությունների թույլտվությունից հետո Իտալիայում տեղակայված ավիաբազայից օգոստոսի 9-ին թուրքական «Ինջիրլիք» (Ադանայի մոտ) ավիաբազա էին տեղափոխվել ԱՄՆ օդուժի 6 կործանիչներ, որոնք պիտի մասնակցեին ԻՊ դեմ ավիահարվածներին: Մինչ այդ «Ինջիրլիքից» ԻՊ դեմ մարտական թռիչքներ արդեն կատարել էին ամերիկյան հարվածային անօդաչու թռչող սարքերը:

Օգոստոսի 5-ին հարցազրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ իրենք ամերիկյան կողմի հետ նախատեսում են նոր մասշտաբային գործողություն սկսել «Իսլամական պետության» դեմ, ինչի համար ԱՄՆ-ն Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազա է տեղափոխել մարտական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Reuters գործակալության տեսանյութը ներկայացնում է ամերիկյան կործանիչների թռիչքը «Ինջիրլիք» ավիաբազայից:

Նշենք, որ ավիահարվածների արդյունավետությունը դժվար է գնահատել, քանի որ դրանց արդյունքում սպանված գրոհայինների տարբեր թվեր են նշվում: Մասնավորապես բրիտանական AirWars կազմակերպությունը նշում է, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ և դաշնակիցների ավիահարվածների արդյունքում մեկ տարվա ընթացքում (2014 օգոստոս – 2015 օգոստոս) սպանվել է մոտ 15 հազար ահաբեկիչ, ինչպես նաև մոտ 450 քաղաքացիական անձ: Սակայն սա կասկածելի է թվում, եթե հաշվի առնվի, որ ԻՊ-ն շարունակ ամրապնդում է դիրքերը՝ անկախ նշված տասնյակհազարավոր ահաբեկիչների կորստից:

Ավելացնենք, որ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ ավիահարվածները սկսվել են 2014-ի օգոստոսին: Հետագայում ավիահարվածներին միացել են նաև ԱՄՆ դաշնակիցները՝ Ֆրանսիան, Բրիտանիան (սեպտեմբեր), Բելգիան, Նիդեռլանդները, Ավստրալիան, Դանիան (հոկտեմբեր) և Կանադան (նոյեմբեր):

One response to “Թուրքիա տեղափոխված ԱՄՆ օդուժը սկսել է ԻՊ դեմ ավիահարվածները Սիրիայում

  1. Pingback: Թուրք-ամերիկյան նոր գործողությունը ԻՊ-ին հետ կմղի Թուրքիայի հետ սահմանից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *