[Լրացված] Տանկային բիաթլոն. Երրորդ թիմերի պայքարում Հայաստանի թիմը 6-րդ տեղում է

Տանկային բիաթլոնի անհատական մրցույթի երրորդ շրջափուլում՝ մասնակից երկրների երրորդ անձնակազմերի պայքարում Քուվեյթի, Ղրղզստանի և Ղազախստանի երրորդ անձնակազմերի ելույթներից հետո Հայաստանի անձնակազմը ներկայում 6-րդ տեղում է:

Հայկական անձնակազմի տանկը՝ թիրախը խոցելիս. Տանկային բիաթլոն 2015

Հայկական անձնակազմի տանկը՝ թիրախը խոցելիս. Տանկային բիաթլոն 2015

Օգոստոսի 5-ին Հայաստանի երրորդ անձնակազմը գրանցել է 31 րոպե 9 վայրկյան արդյունք, ինչով հայտնվել է երրորդ թիմերի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Հայաստանից ավելի արագ են եղել համապատասխանաբար Չինաստանի (27ր 39վ), Ղազախստանի (28ր 32վ) Ռուսաստանի (28ր 38վ), Հնդկաստանի (29ր 21վ) և Սերբիայի (30ր 52վ) անձնակազմերը: Երկրորդ թիմերի մրցույթից հետո մրցաշարային աղյուսակը դասավորվել է հետևյալ հերթականությամբ.

1. Չինաստան 27ր 39վ
2. Ղազախստան 28ր 32վ
3. Ռուսաստան 28ր 38վ
4. Հնդկաստան 29ր 21վ
5. Սերբիա 30ր 52վ
6. Հայաստան 31ր 09վ
7. Ղրղզստան 32ր 22վ
8. Վենեսուելա 36ր 56վ
9. Տաջիկստան 37ր 34վ
10. Մոնղոլիա 38ր 16վ
11. Անգոլա 44ր 48վ
12. Քուվեյթ 54ր 10վ
13. Նիկարագուա 60ր 00վ

Հայկական թիմի կազմում եղել են լեյտենանտ Մովսես Դավթյանը (հրամանատար), շարքային Արտյոմ Մովսիսյանը (նշանառու օպերատոր) և շարքային Արտյոմ Մանուկյանը (մեխանիկ-վարորդ):

Օգոստոսի 5-ի մրցումներից հետո արդեն հայտնի են 13 երկրների առաջին, երկրորդ և երրորդ տանկային անձնակազմերի արդյունքները, և այս 39 անձնակազմերի ընդհանուր պայքարում Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ անձնակազմերը զբաղեցրել են համապատասխանաբար 12-րդ, 8-րդ և 17-րդ տեղերը: Իսկ 39 թիմերի ընդհանուր մրցաշարային աղյուսակն ունի այս տեսքը.

1. Ռուսաստան (2) 26ր 32վ
2. Ղազախստան (1) 27ր 19վ
3. Չինաստան (3) 27ր 39վ
4. Ռուսաստան (1) 28ր 31վ
5. Ղազախստան (3) 28ր 32վ
6. Ռուսաստան (3) 28ր 38վ
7. Սերբիա (2) 28ր 52վ
8. Հայաստան (2) 29ր 04վ
9. Հնդկաստան (2) 29ր 14վ
10. Հնդկաստան (3) 29ր 21վ
11. Չինաստան (2) 29ր 26վ
12. Հայաստան (1) 29ր 47վ
13. Ղազախստան (2) 30ր 25վ
14. Չինաստան (1) 30ր 31վ
15. Սերբիա (3) 30ր 52վ
16. Հնդկաստան (1) 31ր 07վ
17. Հայաստան (3) 31ր 09վ
18. Ղրղզստան (3) 32ր 22վ
19. Ղրղզստան (2) 32ր 48վ
20. Մոնղոլիա (2) 33ր 16վ
21. Քուվեյթ (2) 34ր 21վ
22. Սերբիա (1) 34ր 41վ
23. Ղրղզստան (1) 35ր 19վ
24. Տաջիկստան (2) 36ր 34վ
25. Վենեսուելա (3) 36ր 56վ
26. Տաջիկստան (3) 37ր 34վ
27. Անգոլա (2) 37ր 52վ
28. Մոնղոլիա (3) 38ր 16վ
29. Վենեսուելա (2) 38ր 57վ
30. Քուվեյթ (1) 40ր 03վ
31. Տաջիկստան (1) 42ր 59վ
32. Նիկարագուա (2) 44ր 04վ
33. Անգոլա (3) 44ր 48վ
34. Նիկարագուա (1) 48ր 56վ
35. Վենեսուելա (1) 52ր 45վ
36. Քուվեյթ (3) 54ր 10վ
37. Նիկարագուա (3) 60ր 00վ
38. Մոնղոլիա (1) 60ր 49վ
39. Անգոլա (1) 62ր 19վ

Այսօր՝ օգոստոսի 6-ին առաջին փուլի իրենց ելույթներն ավարտել են Քուվեյթի, Ղրղզստանի և Ղազախստանի երրորդ տանկային անձնակազմերը, և դրանով ավարտվել է Տանկային բիաթլոնի առաջին փուլը՝ անհատական մրցույթը, ինչից հետո՝ օգոստոսի 13-ին կանցկացվեն էստաֆետային (փոխանցումավազք) մրցումները, որոնց ներգրավված կլինեն երկրների 3-ական թիմեր: Մրցույթի արդյունքում կընտրվեն եզրափակիչ անցած 8 երկրները, իսկ եզրափակիչն էլ կանցկացվի օգոստոսի 15-ին:

Ավելացնենք, որ Տանկային բիաթլոնն այս տարի ընդգրկված է առաջին անգամ անցկացվող «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի մեջ: Բիաթլոնին մասնակցում է 13 երկիր, որոնց թվում և Հայաստանը:

Տանկային բիաթլոնի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ «Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին» հոդվածում:

3 responses to “[Լրացված] Տանկային բիաթլոն. Երրորդ թիմերի պայքարում Հայաստանի թիմը 6-րդ տեղում է

  1. Pingback: Տանկային բիաթլոն. Անհատական մրցույթում հաղթել են Ռուսաստանի տակիստները | Ռազմ.info

  2. Pingback: Տանկային բիաթլոն. Հայաստանն առաջին փուլն ավարտել է 5-րդ տեղով | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *