Հայկական զինուժի կորուստները 2015-ի հուլիսին. Ռազմինֆո

2015-ի հուլիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է  2 զոհի և 4 վիրավորի մասին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտարարվել է հայկական զինված ուժերում 8 կորստի մասին:

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:տարբերանշան
Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Կորուստներ

Հուլիս ամսվա 2 կորուստն էլ ոչ մարտական է, գրանցվել է Պաշտպանության բանակում։

Ոչ մարտական կորուստներ

Հուլիսի 5-ին  Բերձոր-Ստեփանակերտ ավտոմայրուղու 28-րդ կմ-ում ճանապարհատրասնպորտային պատահարի պատճառով մահացել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Սասուն Սամվելի Զիրոյանը (ծնվ. 1989թ.) և Մարատ Գրիգորիի Թադևոսյանը (ծնվ. 1987թ.):

Վիրավորներ

Հուլիսի 4-ին  Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից վիրավորվել է զինծառայող, 1995թ. ծնված Արսեն Էդուարդի Խաչատրյանը:

Հուլիսի 5-ին  Բերձոր-Ստեփանակերտ ավտոմայրուղու 28-րդ կմ-ում ճանապարհատրասնպորտային պատահարի պատճառով մարմնական վնասվածքներ են ստացել Ալիկ Տիգրանի Պետրոսյանը (ծնվ. 1992թ.) և Սարգիս Արարատի Գևորգյանը։

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ  զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է վիրավորվել: «Ժողովուրդ» թեթի տեղեկությունների համաձայն, 23-ամյա Բորիս Կիրակոսյանը խրամատում աշխատելու պահին հակառակորդի կրակոցի անդրադարձից բեկորային վնասվածք է ստացել:

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները և այլ բաց աղբյուրները։

2015թ. հայկական զինված ուժերում գրանցված կորուստներն են՝

Հունվար —12 զոհ և 8 վիրավոր
Փետրվար —6 զոհ և 1 վիրավոր
Մարտ — 8 զոհ և 4 վիրավոր
Ապրիլ—4 զոհ և 10 վիրավոր
Մայիս- 1 զոհ և 1 վիրավոր
Հունիս- 3 զոհ և 6 վիրավոր
Հուլիս- 2 զոհ և 4 վիրավոր

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ։

2 responses to “Հայկական զինուժի կորուստները 2015-ի հուլիսին. Ռազմինֆո

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հուլիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 2-8 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *