Կաբարդինո-Բալկարիայում սպանվել է 6 զինյալ

Օգոստոսի 3-ին Կաբարդինո- Բալկարիայում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ոչնչացրել են 6 զինյալի, որոնց կասկածում էին միջազգային ահաբեկչական կազմակերպության հարելու համար։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։

ՌԴ ուժայիններ

ՌԴ ուժայիններ

Նշվում է, որ օգոստոսի լույս 3-ի գիշերը Նալչիկում և մի քանի այլ շրջաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր հայտարարվել, որից հետո ուժային կառույցների ներկայացուցիչներն անցել էին հատուկ գործողության։

Հայտնի է նաև, որ սպանված զինյալները կապ են ունեցել հուլիսի 31-ին Կաբարդինա-Բալկարիայի ներքին գործերի նախարարության Չերեկսկի շրջանի շտաբի պետի սպանության հետ։

Կովկասյան հանգույց  լրատվական կայքն օգոստոսի 4-ին տվյալներ է հաղորդել  սպանված զինյալների ինքնության մասին։  Նրանցից 4-ն այս տարի է համալրել զինյալների շարքերը։  Սպանվածների թվում են՝ 23-ամյա Բոլատ Լիխովը, 22-ամյա Անզոր Թենգիզովը, 24-ամյա Ադամ Շոգենովը, 25-ամյա Մուաեդ Տյաժկովը, 30-ամյա ադամ Նոգերովը և իր կինը 20-ամյա Զուխրան։

Հավելենք նաև, որ օգոստոսի 4-ին Կաբարդինա-Բալկարիայի ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ տեղական և միջազգային հետախուզման մեջ է 34 մարդ։ Վերջիններիս կասկածում են  զինծառայողների, ուժային կառույցների ներկայացուցիչների սպանության  համար։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին  էլ Ինգուշեթիայի Սունժենսկի շրջանում, որը սահմանակից է Չեչնիային, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են 8 զինյալի , ովքեր համալրել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը։

One response to “Կաբարդինո-Բալկարիայում սպանվել է 6 զինյալ

  1. Pingback: Կաբարդինո-Բալակարիայում դարձյալ սպանվել է զինյալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *