Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 26 հուլիսի – 1 օգոստոսի, 2015

Ադրբեջանի ԶՈւ ՀՕՊ զորքերի հանկարծակի ստուգում • Ադրբեջանում ձերբակալվել է ՊՆ 3 պաշտոնյա • Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ ադրբեջանցի պարագլուխ • Մահվան 2 դեպք Ադրբեջանի զինուժում • Ադրբեջանի ԶՈւ նավերը կմասնակցեն ՌԴ-ում անցկացվող մրցույթին

«Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը՝ ստուգումների ժամանակ

«Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը՝ ստուգումների ժամանակ

• Ադրբեջանում ստուգվել է երկրի ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերի մարտունակության աստիճանը՝ հանկարծակի տրված «տագնապ» ազդանշանով։

• Ադրբեջանում ձերբակալվել է ՊՆ գլխավոր ռազմական տեսչության երեք բարձրաստիճան սպա։ Կալանավորվածները մեղադրվում են կոռուպցիոն գործունեության համար։ Ավելի ուշ ներկայացվել են ձերբակալվածների անուններն ու գործով մանրամասներ:

• Հուլիսի 27-ին Ստամբուլում ձերբակալված և ահաբեկչության մեջ կասկածվող 15 մարդկանցից 5-ի նկատմամբ կալանքի որոշում է կայացվել։ Կալանավորվածների մեջ է նաև Ստամբուլում ԻՊ-ի պատասխանատու Հալիս Բայանջուքը։

• Հուլիսի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Շահբուզում տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, Փարաև Նամիգ Իմրան օղլուն մահացել է՝ նախնական վարկածով արևահարումից։

• Ադրբեջանի զինված ուժերի՝ Աղստաֆայում տեղակայված զորամասերից մեկում, պայմանագրային զինծառայող Հաջիև Էլդարը գնդակահարելով սպանել է իր ծառայակից լեյտենանտ Ռզաև Ջեյհունին։

• Ադրբեջանի ռազմածովային ուժերի՝ 205 նախագծի 2 պարեկային և մեկ քարշակ նավ մտել են Դաղստանի Մախաչկալա քաղաքի նավահանգիստ՝ մասնակցելու «Կասպյան գավաթ-2015» մրցույթին, որը կկայանա օգոստոսի 3-15-ը։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 26 հուլիսի – 1 օգոստոսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 26 հուլիսի – 1 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *