Ռազմաշաբաթ. Հայաստան. 26 հուլիսի – 1 օգոստոսի, 2015

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստում Հայաստանում • «Լավագույն դիպուկահար» մրցույթ ՀՀ զինված ուժերում • Հակառակորդը թուլացրել է լարվածությունն առաջնագծում • ՊԲ հրամկազմը մասնակցել է դաշտային ելքերի • Նշանակումներ ՊԲ-ում • Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ ԶՈւ գլխավոր հետախույզին • Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում • ՊՆ-ում ամփոփվել է 2015թ․ ձմեռային ուսումնական փուլը • Ադրբեջանը ՊԲ ԱԹՍ չի խփել • ԱՊՀ ռազմամարզական խաղերը 2016-ին կանցկացվեն Հայաստանում

ՀՀ ԶՈւ դիպուկահարների մրցույթ

ՀՀ ԶՈւ դիպուկահարների մրցույթ

• Հուլիսի 29-ին ՀՀ ՊՆ-ում ՀՀ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են սեպտեմբերին Հայաստանում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կազմակերպչական հարցերը:

• Հուլիսի 21-ից 24-ն առաջին անգամ անցկացվել է ՀՀ զինված ուժերի «Լավագույն դիպուկահար» մրցույթը, որի հաղթող դարձան Պաշտպանության բանակի դիպուկահարները։

• Շաբաթվա սկզբին ակտիվորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը հակառակորդը թուլացրել է լարվածությունն առաջնագծում:

• ՊԲ հրամկազմը ներգրավված է եղել օպերատիվ դաշտային ելքերում, որոնց նպատակն է եղել միավորումների և զորամասերի խնդիրների ճշգրտումը:

ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանի գլխավորությամբ անցկացված դաշտային ելթի ընթացքը

ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանի գլխավորությամբ անցկացված դաշտային ելթի ընթացքը

• Բակո Սահակյանը հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ՊԲ 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ: Եղել են մի քանի այլ նշանակումներ:

• Հուլիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը օտարերկրյա պետություններում ակադեմիական դասընթացների շրջանավարտ սպաների հետ:

• Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունին: Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական իրադրությունը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

• Հուլիսի 27-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ կենտրոնակայանում հանդիպել են ՄԱԿ-ի պաշտոնյաներին և քննարկել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումների և հայ սպաների՝ որպես ռազմական դիտորդ ու շտաբային սպաներ մասնակցությանն առնչվող հարցեր:

• Հուլիսի 29-ին Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին, քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքները և նախանշվել են համագործակցության հեռանկարները:

• Հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ-ում ամփոփվել են 2015-ի ձմեռային ուսումնական փուլում զինված ուժերի մարտական պատրաստությանը և կարգապահական վիճակին առնչվող խնդիրները։

• Հուլիսի 29-ին Ադրբեջանի ՊՆ տարածել է հաղորդագրություն, թե իբր իրենց զինուժը խփել է հայկական անօդաչու թռչող սարք:  Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հերքել է այս տեղեկությունը:

Հայաստանի ԶՈւ պատվիրակությունը ԱՊՀ պետությունների ԶՈւ առաջին ռազմամարզական խաղերին

Հայաստանի ԶՈւ պատվիրակությունը ԱՊՀ պետությունների ԶՈւ առաջին ռազմամարզական խաղերին

• Հուլիսի 31-ին ՌԴ-ում ավարտվել են ԱՊՀ պետությունների ԶՈւ առաջին ռազմամարզական խաղերը։ Միջոցառման ավարտին ՌԴ ՊՆ տեղակալ Արկադի Բախինը հայտարարել է, որ հաջորդ տարի խաղերն անցկացվելու են Հայաստանում:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ. Հայաստան. 26 հուլիսի – 1 օգոստոսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 26 հուլիսի – 1 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *