Նախարար Օհանյանը հանդիպել է օտարերկրյա ռազմական ակադեմիաներում վերապատրաստված սպաներին

Հուլիսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը օտարերկրյա պետություններում ակադեմիական դասընթացների շրջանավարտ սպաների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ակադեմիական դաընթացն ավարտած սպաներ

Ակադեմիական դաընթացն ավարտած սպաներ

Հանդիպմանը ներկա են եղել սպաներ, ովքեր դասընթացներ են անցել Հայաստանի, ՌԴ-ի, Չինաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Գերմանիայի և ԱՄՆ-ի ռազմական ակադեմիաներում։ Սեյրան Օհանյանը կարևորելով ռազմական բարձրագույն կրթության ստացած սպաների դերը ազգային բանակի մարտական պատրաստականության ամրապնդման գործում, հորդորել է այսուհետ ևս չզլանալ և ծառայությունից ազատ ժամանակահատվածը տրամադրել ուսմանը:

Նախարարը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին դասընթացների ավարտի և նոր նշանակումների, առանձին դեպքերում էլ՝ հերթական զինվորական կոչումների շնորհման կապակցությամբ, նրանց մաղթել խաղաղ և արդյունավետ ծառայություն:

Ընդգծելով, որ ակադեմիական դասընթացների շրջանավարտների մի մասը ռազմական կրթությունը ստացել է Հայաստանում և նշելով, որ տարեցտարի կավելանա մեր երկրում բարձագույն ռազմական կրթություն ստացած սպաների թիվը, Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ ծառայության նոր վայրերում գործնականում կիրառելով ակադեմիական դասընթացների ընթացքում ստացած գիտելիքները՝ սպաներն առավել կբարձրացնեն ՀՀ ԶՈւ մարտական պատրաստականության աստիճանը:

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարարն ակադեմիական դասընթացների շրջանավարտներին տվել է հստակ ցուցումներ և հանձնարարականներ, հորդորել է անել առավելագույնը ծառայության ընթացքում ի հայտ եկող թերությունները շտկելու և դրանք հետագայում բացառելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *