ՀՀ զինված ուժերում առաջին անգամ անցկացվել է դիպուկահարների մրցույթ (ֆոտո)

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի զորավարժարաններից մեկում հուլիսի 21-ից 24-ն առաջին անգամ անցկացվել է «Լավագույն դիպուկահար» մրցույթը։ Դրան մասնակցում էին նաև Պաշտպանության բանակի դիպուկահարները։ Այս մասին հայտնի է դարձել պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարի հուլիսի 25-ի թողարկումից։

ՀՀ ԶՈւ դիպուկահարների մրցույթ

ՀՀ ԶՈւ դիպուկահարների մրցույթ

Մրցույթին մասնակցող դիպուկահարները, որոնք ընտրվել էին զինված ուժերի տարբեր զորամիավորումներից, նախ պետք է հաղթահարեին առաջին փուլի կրակային հինգ վարժությունները՝  երկրորդ փուլ անցնելու համար։ Նշենք նաև, որ թիրախների խոցման համար օգտագործվում էին դիպուկահար 2 տեսակի հրացան՝ 7,62մմ տրամաչափի Դրագունովի դիպուկահար հրացանը (ՍՎԴ) և ֆինլանդական արտադրության 8,6մմ տրամաչափի Sako TRG դիպուկահար հրացանը։

Թիրախների խոցման առումով մասնակից դիպուկահարների առջև դրված էին խիստ սահմանաչափեր. նախ դրանք պետք է խոցվեին սահմանված կարճ ժամանակում, և հետո, յուրաքանչյուր մասնակից պետք է կողմնորոշվեր և խոցեր հենց իր թիրախը։ Մրցակցի թիրախի խոցման դեպքում, համաձայն կանոնների, մասնակցից հանվում էին տուգանային միավորներ։

Դիպուկահարների խնդիրն առավել բարդացնելու համար պարբերաբար փոխվում էին նշանակետերն ու թիրախների հեռավորությունները։

Առաջին հինգ վարժություններից հետո հաջորդ փուլ անցան լավագույն 11 դիպուկահարները։ Երկրորդ փուլում շեշտը դրված էր նաև դիպուկահարների ֆիզիկական պատրաստվածությունը ստուգելու վրա։ Եզրափակիչ վարժության ժամանակ մասնակիցները նախ վազքով անցնում էին 500 մետր տարածություն, դուրս գալիս «ականապատ դաշտ», սողեսող հաղթահարում փշալարերով արգելքը, այնուհետև կրակային դիրքի փոփոխությամբ խոցում նշանակետերը։

Նշենք, որ մրցույթի արդյունքներով առավել բարձր ցուցանիշները ցույց են տվել Պաշտպանության բանակի դիպուկահարները։

ՀՀ ԶՈւ դիպուկահարների մրցույթ

ՀՀ ԶՈւ դիպուկահարների մրցույթ

ՀՀ ԶՈւ դիպուկահարների մրցույթ

ՀՀ ԶՈւ դիպուկահարների մրցույթ

ՀՀ ԶՈւ դիպուկահարների մրցույթ

ՀՀ ԶՈւ դիպուկահարների մրցույթ

ՀՀ ԶՈւ դիպուկահարների մրցույթ

ՀՀ ԶՈւ դիպուկահարների մրցույթ

ՀՀ ԶՈւ դիպուկահարների մրցույթ

ՀՀ ԶՈւ դիպուկահարների մրցույթ

One response to “ՀՀ զինված ուժերում առաջին անգամ անցկացվել է դիպուկահարների մրցույթ (ֆոտո)

  1. Pingback: ՀՀ զինված ուժերում առաջին անգամ անցկացվել է դիպուկահարների մրցույթ. Razm.info | Nyut.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *