Նշանակումներ Պաշտպանության բանակում

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Պաշտպանության բանակի 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ` ազատվելով ՊԲ 32964 զորամասի հրամանատարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:

Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Մասիս Միքայելյանը ազատվել է ՊԲ 19916 զորամասի հրամանատարի տեղակալի պաշտոնից։

Մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Բորիս Դավիդովը նշանակվել է ՊԲ 19916 զորամասի հրամանատարի տեղակալ` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

Համաձայն մեկ այլ հրամանագրի՝ գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է ՊԲ 32964 զորամասի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *