Ադրբեջանցի խաղաղապահների հերթական խումբը վերադարձել է Աֆղանստանից

Ադրբեջանի զինծառայողների 39 հոգանոց հերթական խումբը, որը ՆԱՏՕ-ի՝ 2015-ի հունվարին մեկնարած «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում խաղաղապահ ծառայություն էր իրականացնում Աֆանստանում,  ռոտացիայի շրջանակներում վերադարձել է Ադրբեջան։ Այս մասին հուլիսի 23-ին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։

Աֆղանստան մեկնող ադրբեջանցի խաղաղապահներ

Աֆղանստան մեկնող ադրբեջանցի խաղաղապահներ

Ադրբեջանցի խաղաղապահների թիվն Աֆղանստանում ներկայում 94-ն է, որոնց թվում ծառայում են նաև 2 ռազմական բժիշկ և ինժեներական զորքերի 2 ներկայացուցիչ։ Զինծառայողներից 40-ը Աֆղանաստան է մեկնել հուլիսի 8-ին Թուրքիայի ՌՕՈւ-ի C-130 Hercules բեռնատար ինքնաթիռով և իր ծառայությունն իրականացնելու է Թուրքիայի հրամանատարության ներքո, որն այս տարվա հունվարի 5-ին ստանձնել է Քաբուլի՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական թռիչքների համար օգտագործվող միջազգային օդանավակայանի պաշտպանությունը:

Նշենք, որ Ադրբեջանի զինծառայողներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում 2002-ի նոյեմբերի 20-ից:

Հիշեցնենք, որ 2011-ին Աֆղանստանում մեկնարկած ISAF առաքելությունն ավարտվել է 2014-ի դեկտեմբերի 28-ին: Նույն օրը Քաբուլում բարձրացվել է  «Վճռական աջակցություն» նոր առաքելության դրոշը:  Այս առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *