Ռազմաշաբաթ. Վրաստան. 19-25 հուլիսի, 2015

Վրաստանում ավարտվել է ՆԱՏՕ-ի զորավարժությանը • Ուկրաինայում զորավարժությանը մասնակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ հավաստագրում անցած ստորաբաժանումը • Վրաստանի պաշտպանության նախարարն ընդունել է Airbus Defence & Space ընկերության պատվիրակությանը • Վրաստանցի զինծառայողների փոխարինում Աֆղանստանում • Կադրային փոփոխություններ Վրաստանի ուժային կառույցներում

Agile Spirit 2015 զորավարժության եզրափակիչ փուլը

Agile Spirit 2015 զորավարժության եզրափակիչ փուլը

• Հուլիսի 19-ին Վրաստանի նախագահը, պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետն այցելել են Վազիանի զորավարժարան, որտեղ Agile Spirit 2015 բազմազգ զորավարժության ղեկավարը նրանց պատմել է զորավարժության ընթացքի մասին, ներկայացրել մանրամասներ։

Վարժանքների սցենարով՝ զինծառայողները մարտական գործողություն են իրականացրել բնակավայրում և գրոհով վերցրել են պայմանական հակառակորդի զբաղեցրած բնագծերը։ Շուրջ 700 օտարերկրացի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունն ավարտվել է հուլիսի 22-ին։

• Հուլիսի 20-ին Ուկրաինայի արևմուտքում մեկնարկած Saber Guardian/Rapid Trident – 2015 զույգ զորավարժություններին մասնակցում է նաև վրաստանյան զինված ուժերի մեկ դասակ՝ ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտից, որն անցել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի (NRF) հավաստագրում, իսկ այժմ ուժերի մաս դառնալու համար զինծառայողները հատուկ փուլեր են անցնում:

Վրաստանի ԶՈւ զինծառայողները ՈՒկրաինայում ընթացող զորավարժությանը

Վրաստանի ԶՈւ զինծառայողները ՈՒկրաինայում ընթացող զորավարժությանը

• Հուլիսի 20-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ընդունել է եվրոպական Airbus Defence & Space ընկերության պատվիրակությանը։ Հյուրերը ներկայացրել են իրենց ընկերության գործունեությունն ու հնարավորությունները։

• Վրաստանի ԶՈւ նոր ստորաբաժանումը փոխարինել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող նախորդ ստորաբաժանմանը, որը վերադարձել է Վրաստան:

• Օգոստոսի 1-ից Վրաստանի ներքին գործերի նախարարությունից առանձին ստեղծվելու է պետական անվտանգության ծառայություն, որի մասին օրենքն ընդունվել է հուլիսի 8-ին։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *