Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 12 – 18 հուլիսի, 2015

ՊԲ-ում ամփոփվել են զորամասերի ստուգումները  • ՊԲ-ն հայտնում է հակառակորդի ուսումնամարտական թռիչքների ակտիվացման մասին • Հայաստանի ՊՆ պատվիրակությանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարը • ՊՆ-ում քննարկել են բարեվարքության և էթիկայի խնդիրները

ՊԲ կենտրոնական զորամասերում անցկացված ստուգումների արդյունքների ամփոփում

ՊԲ կենտրոնական զորամասերում անցկացված ստուգումների արդյունքների ամփոփում

• Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ հուլիսի 16-ին անցկացվել է Պաշտպանության բանակի սպայական անձնակազմի նիստ, որի ընթացքում ամփոփվել են զինված ուժերում իրականացված ստուգումների արդյունքները:

• Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնագծից 10-15կմ խորության վրա: ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշում են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և հետևում դրանց ուղերթին:

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին

• Հուլիսի 16-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը, որը գլխավորում էր նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։ Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության, մասնավորապես ռազմական կրթության ոլորտի հարցեր։

• Հունիսի 17-ին ՊՆ վարչական համալիրում քննարկվել են «Պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդում» նախաձեռնության, ծրագրային բյուջետավորման և ներքին աուդիտի կատարելագործման գործընթացում իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 12 – 18 հուլիսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 12 – 18 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *