ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակում ստուգում են մարտական պատրաստությունը

Այսօր՝ հուլիսի 15-ին, Աստրախանում ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի առանձին գումարտակը տագնապով հանվել է մարտական պատրաստության ստուգման։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։

ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողները Նկարը՝ ТАСС գործակալության

ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողները
Նկարը՝ ТАСС գործակալության

Ծովային հետևակի անձնակազմը երեք օրվա ընթացքում աշխատելու է ռազմական տեխնիկան երթի դուրսբերմանը պատրաստելու, շարասյունը Աստրախանի շրջանի ռազմական զորավարժարան տանելու ուղղությամբ։

Զորավարժարան հասնելուց հետո ստորաբաժանումը հակադեսանտային պաշտպանության վարժանքներ կիրականացնի։

ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի հատուկ ռազմածովային միավորում է, որը տեղակայված է Աստրախանի շրջանում։ Դրա գործարկման գոտին Կասպից ծովն է՝ հարակից տարածքներով։

Հիշեցնենք, որ Աստրախանի շրջանում մեկնարկել են նաև հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք նախատեսված են շարունակել մինչև սեպտեմբերի սկիզբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *