Ռուսաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մի մասն ուղարկվում է Կասպից ծովից հյուսիս ընկած Աստրախանի շրջան, որտեղ անցկացվելու են զորատեսակի վարժանքներ: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Մինչ հուլիսի վերջ, ինչպես նշում է լրատվամիջոցը, կենտրոնացման շրջանում են հավաքվելու շուրջ 700 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա և համապատասխանաբար 1500 հոգի անձնակազմ:
Հակաօդայինների վարժանքները նախատեսված է շարունակել մինչև սեպտեմբերի սկիզբ: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը ստորաբաժանումները կանցկացնեն վարժանքների կրակային ակտիվ փուլը, որի ժամանակ ստորաբաժանումները դիվիզիոնների կազմով կրակի կառավարման վարժություններ են անցկացնելու:
Նշվում է, որ վարժանքների ակտիվ փուլը հնարավորինս մոտեցված է լինելու մարտական պայմաններին, իսկ ՀՕՊ ստորաբաժանումների պայմանական թիրախները լինելու են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի մարտավարական ավիացիայի ինքնաթիռները:
Նշենք, որ բացի ՀՕՊ զորքերը, առաջիկա երկու շաբաթների ընթացքում ռուսաստանյան զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումների մի մասն էլ վարժանքներ է անելու Կովկասում: Վարժանքներին ներգրավված են լինելու շուրջ 300 միավոր տեխնիկա և մոտ 1500 հոգի անձնակազմ:
Մեկ այլ զորավարժություն՝ Իսկանդեր-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների կիրառմամբ, հուլիսի վերջին Ռուսաստանն անցկացնելու է Կովկասից հյուսիսարևելք ընկնող Կրասնոդարի զորավարժարաններից մեկում:
Pingback: ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակում ստուգում են մարտական պատրաստությունը | Ռազմ.info
Pingback: Ղրիմում մեկնարկել է ՌԴ ՌՕՈւ նոր զորավարժություն | Ռազմ.info
Pingback: ՌԴ ԶՈւ-ն Ս-300 համակարգերով խոշոր զորավարժություն կանցկացնի Աստրախանում | Ռազմ.info
Pingback: ՌԴ ԶՈւ-ն խոշոր ՀՕՊ զորավարժություն է անցկացնում Կասպից ծովի հյուսիսում | Ռազմ.info