Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 5 – 11 հուլիսի, 2015

Թուրքիայի ԶՈւ ղեկավարությունը քննարկում է Սիրիա ներխուժելու նպատակահարմարությունը • Թուրքիայի ԶՈւ ԳՇ հատուկ նշանակության զորքերի հրամանատարը այցելել է թուրք-սիրիական սահման • Սիրիայի և Իրաքի սահմանին մահացել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, կան վիրավորներ  • Հայտնի է Թուրքիայի նոր պաշտպանության նախարարը • Օգոստոսին կփոխվի Թուրքիայի ԶՈւ հրամկազմը • Թուրքական ընկերությունը հայտնում է տեղական ՀՕՊ համակարգի հաջող փորձարկման մասին • ԱՄՆ պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ փոխնախարարին

ԹԱՄԺ-ի նախագահ Իսմեթ Յըլմազը և Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը

ԹԱՄԺ-ի նախագահ Իսմեթ Յըլմազը և Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը

• Հուլիսի 6-ին թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված բոլոր ցամաքային ստորաբաժանումների ղեկավարները կանչվել են Անկարա, որպեսզի զինված ուժերի ղեկավարության հետ քննարկեն Սիրիա ներխուժելու հնարավորությունները և ծրագրերը։

• Հուլիսի 5-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Զեքայի Աքսաքալլըն այցելել է թուրք-սիրական սահմանի՝ Քիլիսի հատված, որտեղ ստուգել է սահմանին տեղակայված թուրքական ստորաբաժանումների մարտունակությունը։

• Հուլիսի 6-ին Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից Շանլըուրֆա նահանգի Աքչաքալե գավառում սահմանային պարեկություն իրականացնող մեքենայի վթարի հետևանքով զոհվել է մեկ զինծառայող՝ երկուսը վիրավորվել են։ Մեկ այլ զինծառայող նմանատիպ վթարի հետևանքով հուլիսի 5-ին զոհվել էր Իրաքի սահմանին։

• Հուլիսի 3-ին Թուրքիայի վարչապետի ժամանկավոր պաշտոնակատար Ահմեթ Դավութօղլուն երկրի նոր պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել է 2001-ից 2011-ն այդ պաշտոնը զբաղեցրած Վեջդի Գյոնուլին։

• Թուրքիայի բարձրագույն զինվորական խորհրդի՝ օգոստոսի 3-ից 5-ը անցկացվելիք նիստի ժամանակ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև ռազմաօդային, ռազմածովային ուժերի և ժանդարմերիայի հրամանատարները պաշտոնաթող են արվելու։ Սպասվում է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետ կնշանակվի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը։

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրած ցածր հեռահարության «Հիսար-Ա» ՀՕՊ համակարգի փորձարկումները

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրած ցածր հեռահարության «Հիսար-Ա» ՀՕՊ համակարգի փորձարկումները

• Թուրքական արտադրության, ցածր հեռահարության «Հիսար-Ա» ՀՕՊ համակարգը հունիսի 19-ից 24-ը անցել է ինքնակառավարման համակարգի, ինչպես նաև կրկնակի իմպուլսային շարժիչով հրթիռի բալիստիկայի փորձարկումներ, ինչը նորություն է թուրքական արտադրության հրթիռային համակարգերի համար։

• Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Օբամայի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ, պաշտոնաթող գեներալ Ջոն Ալենը ժամանել է Անկարա, որտեղ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ:

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

One response to “Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 5 – 11 հուլիսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 5 – 11 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *