Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 28 հունիսի – 4 հուլիսի, 2015

Ադրբեջանի ՊՆ Հասանովն այցելել է առաջնագծի զորամասեր ու մարտական դիրքեր • Ադրբեջանը գնդակոծությունից պաշտպանվելու համար սահմանամերձ գոտում կառուցում է պատեր • Ռազմինֆոն ամփոփել է հունիսին ադրբեջանական զինուժի անձնակազմի կորուստները • Ադրբեջանում «պաշտոնապես հանրությանն են ներկայացրել» բանակի կին դիպուկահարներին • Ադրբեջանում մեկնարկել է ամառային զորակոչը • Զաքիր Հասանովը մեկնել է Լիտվա և Լատվիա

Զաքիր Հասանովի այցն առաջնագիծ

Զաքիր Հասանովի այցն առաջնագիծ

• Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է երկրի զինված ուժերի՝ առաջնագծում տեղակայված մի շարք զորամասեր և դիրքեր, որտեղ ծանոթացել է մարտական հերթապահության իրականացման պայմաններին և ստորաբաժանումների մարտավարական պատրաստվածության աստիճանին։

• Ադրբեջանում սահմանամերձ գյուղերի բնակչությանը «հայկական զինուժի գնդակոծություններից» պատսպարելու նպատակով Թարթառի շրջանի (սահմանակից է Արցախին) Վերին Ղափանլը և Վերին Ղարադաղլը գյուղերում կառուցում է պաշտպանական պատ։

• Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ի հունիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 12 դեպք, վիրավորման դեպքեր չեն արձանագրվել։ Մահացածներից մեկը ԱԻՆ զինծառայող էր, 3-ը՝ սահմանապահ պետական ծառայության, մնացած 8-ը՝ զինված ուժերի։

• Զաքիր Հասանովի՝ հունիսի 29-ին  զինված ուժերի ուսումնական նոր կենտրոն կատարած այցը լուսաբանելիս երկրի ՊՆ մամուլի ծառայությունն առանցքային տեղ է հատկացրել վարժադաշտում ներկա երկու կին դիպուկահարներին:

Ադրբեջանի ԶՈւ կին դիպուկահարներ

Ադրբեջանի ԶՈւ կին դիպուկահարներ

• Հուլիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել է զինվորական ծառայության զորակոչը և ժամկետային զինծառայությունն արդեն ավարտած զինծառայողներին պահեստազոր զորացրումը։ Համաձայն Ադրբեջանի՝ «Զինապարտության մասին» օրենքի՝ գործընթացը կտևի մինչև հուլիսի 30-ը։

• Հուլիսի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա և հանդիպել այդ երկրի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին: Հուլիսի 3-ին Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Լատվիա, որտեղ էլ հանդիպել է այդ երկրի պատշպանության նախարար Ռայմոնդ Վեոնիսին։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 28 հունիսի – 4 հուլիսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 28 հունիսի – 4 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *